Բաղրամյան 26–ը համասերժական մոբիլիզացիա է հայտարարել
Նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, որ ներքաղաքական զարգացումները լրջորեն անհանգստացրել են Սերժ Սարգսյանին ու իր շրջապատին։ Ճիշտ է, սերժամետ լրատվամիջոցները կրկին հին ու մաշված «տրյուկն» են օգտագործում և փորձում իրենք իրենց ու հանրությանը համոզել, թե իբր ԲՀԿ–ի և ընդդիմադիր դաշտի մյուս սուբյեկտների վարքագիծը ձեռնտու է Սարգսյանին ու վերահսկվում է վերջինիս կողմից, բայց դե իրենք էլ են հասկանում, որ ինքնախաբեությամբ շատ առաջ չեն կարող գնալ, և որ բանը բանից անցել է։
Բաղրամյան 26–ում այնպես են իրար խառնվել, որ քարոզչական նպատակներով, բառիս բուն իմաստով, համասերժական մոբիլիզացիա է հայտարարվել։ Ոտքի են հանել բոլորին՝ «բազեներին» ու «ճնճղուկներին», ՄԻԱԿ–ում ծվարած «քաղաքագետներին» ու աչոնիկներին,կարմիրշորտիկավորներին ու փուչիկամոլներին, դատարկ դհոլներին ու լրատվական դաշտի գեղամյաններին, ահելներին ու ջահելներին, սոցիալական ցանցերում վխտացող «ֆեյքերին» ու նախկին «ընդդիմադիր» լրագրողներին, զարուհիփոստանջյաններին ու նիկոլփաշինյաններին։ Սրանցից յուրաքանչյուրն իր առաջադրանքն ունի։
«Խոխման» այն է, որ սերժանժդեհականները խոսում են այն թեմաներից, որոնցից, թվում է, պետք է խուսափեին։
Օրինակ՝ բանակում չծառայած երիտհանրապետականներ Արմեն Աշոտյանը, Կարեն Ավագյանը, Էդուարդ Շարմազանովը և նրանց հավասարեցված անձինք խոսում են հայրենասիրությունից և Հայոց բանակից։
Իսկ ահա երբեմնի «խիստ ընդդիմադիր» լրագրող և ծպտյալ հանրապետական եղած Մարգարիտ Եսայանը«Վերջին լրատվականի» հետ զրույցում հայտարարում է, թե գալիք նախագահական ընտրությունների ժամանակ ժողովուրդը պետք է հիշի, որ Ղարաբաղի հարց կա, և որ մենք ընտրելու ենք պետության գերագույն գլխավոր հրամանատարին։ Մարգարիտն առաջարկում է այդ հանգամանքները հաշվի առնելով ձայնը տալ ... Սերժ Սարգսյանին։
Նկատենք, որ Սերժ Սարգսյանի կողմից «դատարկ դհոլ» որակումը ստացած Արտաշես Գեղամյանի հետ միևնույն ցուցակով պատգամավոր դարձած Մարգարիտը (ի դեպ, նույն Մարգարիտի հետ հարցազրույցում էր Սերժը տվել իր գնահատականը Մամիկոնիչին) Ղարաբաղի ու գերագույն գլխավոր հրամանատարի մասով ճիշտ դիտարկում է անում, բայց սխալ եզրակացության գալիս, քանզի գալիք նախագահական ընտրությունների ժամանակ հենց Ղարաբաղի ու գերագույն գլխավոր հրամանատարի հարցերը հաշվի առնելով է, որ պետք է ձայն չտալ Սերժ Սարգսյանին և նրան ուղարկել չվաստակած հանգստի։
Արդեն մարդ չի մնացել, որ չհասկանա, թե «Ֆուտբոլային» դիվանագիտությամբ ՀՀԿ ղեկավարն ինչպիսի վնաս հասցրեց ՀՀ և ԼՂՀ անվտանգությանը։ Այնպես որ, Սերժ Սարգսյանի գովքն անելու համար Մարգարիտին սխալ կոդ են հուշել։
ԱԺ նիստերի դահլիճի «Ծերեթելի փողոց» անունն ստացած հատվածում Սերժի հաճախորդների հետ նույն շարքում նստող Մ. Եսայանը չի հասկանում կամ ավելի ճիշտ՝ իրեն չհասկացողի տեղ է դնում, թե ինչու են ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն ու «Ժառանգությունը» քննարկում խորհրդարանական կառավարման ձևին և 100 տոկոսով համամասնական ընտրակարգին անցնելու հարցերը։ Եսայանի համար քաղաքականությունը բացառապես ինտրիգների դաշտ է, և ըստ այդմ էլ նա գնահատում է ներկա իրավիճակը։
«Չէ՞ որ մենք նախագահական ընտրությունների ենք գնում, ոչ թե խորհրդարանական, և հետևաբար իմ մտերիմը չի հասկանում, թե ինչու է, օրինակ, համամասնականի խնդիր քննարկվում»,–Սերժի մյուս հաճախորդի հետ միասին զարմանում է Եսայանն ու իրեն միամիտի տեղ դրած շարունակում Սերժի գովքը։
Փաստորեն, նախագահականում շատ են լարվել և այդ իսկ պատճառով «փուռն» են տալիս ձեռքի տակ եղած բոլոր մարդկանց՝ յուրօրինակ սերժանժդեհական մահապարտ սարքելով հին ու նոր հաճախորդներին։ Այդ մարդկանց ասենք, որ իրենք ամեն դեպքում «քաշվելու» են, և ահա թե ինչու։
Եթե Սարգսյանին հաջողվի կեղծել ընտրություններն ու գնալ երկրորդ ժամկետի, ապա իրենց դեն են նետելու։ Սերժամետ լրատվամիջոցները չեն էլ թաքցնում, որ Սարգսյանը հենց այդպես էլ վարվելու է («անկախ» խմբագիրներին ու լրագրողներին թվում է, թե իրենք կխուսափեն «քցվելուց». ինչպիսի՜ միամտություն)։ Իսկ եթե Սերժը հեռացվի նախագահականից, ապա նրա հաճախորդներն առավելևս ոչ մեկին պետք չեն գա։ Այնպես որ, Սերժ Սարգսյանի գովքն անելուց և հակաիշխանական կոալիցիայի դեմ արտահայտվելուց առաջ լավ կլիներ ոմանք աչքի առաջ ունենային կարկառուն ՀՀԿ–ական, մոլի սերժամետ ու «մեռյալ հոգիների» սիրահար Վազգեն Խաչիկյանի ճակատագիրը։
Օգտագործելն ու «քցելը» Սերժի սիրած խաղի կանոնն է։ Չե՞ք հավատում։ Հարցրե՛ք նույն Վազգեն Խաչիկյանին, կպատմի։
Բաղրամյան 26–ը համասերժական մոբիլիզացիա է հայտարարել
Նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, որ ներքաղաքական զարգացումները լրջորեն անհանգստացրել են Սերժ Սարգսյանին ու իր շրջապատին։ Ճիշտ է, սերժամետ լրատվամիջոցները կրկին հին ու մաշված «տրյուկն» են օգտագործում և փորձում իրենք իրենց ու հանրությանը համոզել, թե իբր ԲՀԿ–ի և ընդդիմադիր դաշտի մյուս սուբյեկտների վարքագիծը ձեռնտու է Սարգսյանին ու վերահսկվում է վերջինիս կողմից, բայց դե իրենք էլ են հասկանում, որ ինքնախաբեությամբ շատ առաջ չեն կարող գնալ, և որ բանը բանից անցել է։
Բաղրամյան 26–ում այնպես են իրար խառնվել, որ քարոզչական նպատակներով, բառիս բուն իմաստով, համասերժական մոբիլիզացիա է հայտարարվել։ Ոտքի են հանել բոլորին՝ «բազեներին» ու «ճնճղուկներին», ՄԻԱԿ–ում ծվարած «քաղաքագետներին» ու աչոնիկներին, կարմիրշորտիկավորներին ու փուչիկամոլներին, դատարկ դհոլներին ու լրատվական դաշտի գեղամյաններին, ահելներին ու ջահելներին, սոցիալական ցանցերում վխտացող «ֆեյքերին» ու նախկին «ընդդիմադիր» լրագրողներին, զարուհիփոստանջյաններին ու նիկոլփաշինյաններին։ Սրանցից յուրաքանչյուրն իր առաջադրանքն ունի։
«Խոխման» այն է, որ սերժանժդեհականները խոսում են այն թեմաներից, որոնցից, թվում է, պետք է խուսափեին։
Օրինակ՝ բանակում չծառայած երիտհանրապետականներ Արմեն Աշոտյանը, Կարեն Ավագյանը, Էդուարդ Շարմազանովը և նրանց հավասարեցված անձինք խոսում են հայրենասիրությունից և Հայոց բանակից։
Իսկ ահա երբեմնի «խիստ ընդդիմադիր» լրագրող և ծպտյալ հանրապետական եղած Մարգարիտ Եսայանը «Վերջին լրատվականի» հետ զրույցում հայտարարում է, թե գալիք նախագահական ընտրությունների ժամանակ ժողովուրդը պետք է հիշի, որ Ղարաբաղի հարց կա, և որ մենք ընտրելու ենք պետության գերագույն գլխավոր հրամանատարին։ Մարգարիտն առաջարկում է այդ հանգամանքները հաշվի առնելով ձայնը տալ ... Սերժ Սարգսյանին։
Նկատենք, որ Սերժ Սարգսյանի կողմից «դատարկ դհոլ» որակումը ստացած Արտաշես Գեղամյանի հետ միևնույն ցուցակով պատգամավոր դարձած Մարգարիտը (ի դեպ, նույն Մարգարիտի հետ հարցազրույցում էր Սերժը տվել իր գնահատականը Մամիկոնիչին) Ղարաբաղի ու գերագույն գլխավոր հրամանատարի մասով ճիշտ դիտարկում է անում, բայց սխալ եզրակացության գալիս, քանզի գալիք նախագահական ընտրությունների ժամանակ հենց Ղարաբաղի ու գերագույն գլխավոր հրամանատարի հարցերը հաշվի առնելով է, որ պետք է ձայն չտալ Սերժ Սարգսյանին և նրան ուղարկել չվաստակած հանգստի։
Արդեն մարդ չի մնացել, որ չհասկանա, թե «Ֆուտբոլային» դիվանագիտությամբ ՀՀԿ ղեկավարն ինչպիսի վնաս հասցրեց ՀՀ և ԼՂՀ անվտանգությանը։ Այնպես որ, Սերժ Սարգսյանի գովքն անելու համար Մարգարիտին սխալ կոդ են հուշել։
ԱԺ նիստերի դահլիճի «Ծերեթելի փողոց» անունն ստացած հատվածում Սերժի հաճախորդների հետ նույն շարքում նստող Մ. Եսայանը չի հասկանում կամ ավելի ճիշտ՝ իրեն չհասկացողի տեղ է դնում, թե ինչու են ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն ու «Ժառանգությունը» քննարկում խորհրդարանական կառավարման ձևին և 100 տոկոսով համամասնական ընտրակարգին անցնելու հարցերը։ Եսայանի համար քաղաքականությունը բացառապես ինտրիգների դաշտ է, և ըստ այդմ էլ նա գնահատում է ներկա իրավիճակը։
«Չէ՞ որ մենք նախագահական ընտրությունների ենք գնում, ոչ թե խորհրդարանական, և հետևաբար իմ մտերիմը չի հասկանում, թե ինչու է, օրինակ, համամասնականի խնդիր քննարկվում»,–Սերժի մյուս հաճախորդի հետ միասին զարմանում է Եսայանն ու իրեն միամիտի տեղ դրած շարունակում Սերժի գովքը։
Փաստորեն, նախագահականում շատ են լարվել և այդ իսկ պատճառով «փուռն» են տալիս ձեռքի տակ եղած բոլոր մարդկանց՝ յուրօրինակ սերժանժդեհական մահապարտ սարքելով հին ու նոր հաճախորդներին։ Այդ մարդկանց ասենք, որ իրենք ամեն դեպքում «քաշվելու» են, և ահա թե ինչու։
Եթե Սարգսյանին հաջողվի կեղծել ընտրություններն ու գնալ երկրորդ ժամկետի, ապա իրենց դեն են նետելու։ Սերժամետ լրատվամիջոցները չեն էլ թաքցնում, որ Սարգսյանը հենց այդպես էլ վարվելու է («անկախ» խմբագիրներին ու լրագրողներին թվում է, թե իրենք կխուսափեն «քցվելուց». ինչպիսի՜ միամտություն)։ Իսկ եթե Սերժը հեռացվի նախագահականից, ապա նրա հաճախորդներն առավելևս ոչ մեկին պետք չեն գա։ Այնպես որ, Սերժ Սարգսյանի գովքն անելուց և հակաիշխանական կոալիցիայի դեմ արտահայտվելուց առաջ լավ կլիներ ոմանք աչքի առաջ ունենային կարկառուն ՀՀԿ–ական, մոլի սերժամետ ու «մեռյալ հոգիների» սիրահար Վազգեն Խաչիկյանի ճակատագիրը։
Օգտագործելն ու «քցելը» Սերժի սիրած խաղի կանոնն է։ Չե՞ք հավատում։ Հարցրե՛ք նույն Վազգեն Խաչիկյանին, կպատմի։
Կորյուն Մանուկյան