Երիտասարդական ակումբների դաշնությունը (ԵԱԴ, FYCA) ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ 2012թ. նոյեմբերի 8-12-ը Երևանում կազմակերպել էր ուսուցողական դասընթաց երիատասարնդերի համար:
Դասընթացը նախատեսված էր մարզային երիտասարդական ակումբների ղեկավարների համար: Դասընթացի ժամանակ, օգտագործելով ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությունը, երիտասարդների համար առաջնորդության եւ աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ տեղեկատվություն, հմտություններ ու գիտելիքներ փոխանցվեց, նրանք հնարավորություն ստացան նաեւ փոխանակել այս ոլորտում արդեն կուտակած փորձը:
Դասընթացի կազմակերպման գաղափարն առաջացել է 2012թ. օգոստոսի 10-12 ը Երիտասարդական ակումբների դաշնության կողմից կազմակերպված Երիտասարդական ակումբների համաժողովի ընթացքում` մարզային երիտասարդների կողմից:
«Այս ծրագրի նպատակն այն էր, որ մարզերի երիտասարդական ակումբների ղեկավարների համար կազմակերպվի պատշաճ ուսուցողական դասընթաց` նպաստելով երիտասարդական ակումբների կայացմանն ու զարգացմանը»,-ծրագրի վերաբերյալ ասաց ԵԱԴ նախագահ Ատոմ Մխիթարյանը: Նրա խոսքերով՝ այսօր խնդիր կա մարզային երիտասարդությանը ակտիվորեն ներգրավելու բոլոր մակարդակներում որոշումների կայացման գործընթացներում, եւ այդ համատեքստում նման ծրագրերը կարեւոր են, քանի դրանք հետագայում իրենց շարունակությունն են գտնում արդեն հենց մարզերում:
5 օրերի ընթացքում երիտասարդների հետ իրենց փորձով կիսվեցին եւ նրանց ներկայացրեցին երիտասարդական խնդիրներն ու մարտահրավերները ոլորտի լավագույն մասնագետներից Ղարիբ Հարությունյանը, Զառա Լավչյանը, Աստղիկ Ավետիսյանը, Ատոմ Մխիթարյանը, Նելլի Գիշյանը, Լյուսյա Նալչաջյանը:
«Այս դասընթացի արդյունքում բավականին հետաքրքիր թեմաների շուրջ քննարկումներ ունեցանք, որոնք հետագայում կնպաստեն Արցախում իրականցվող ծրագրերին: Սա նաեւ լավ հնարավորություն էր Հայաստանի տարբեր մարզերի երիտասարդների հետ ընդհանուր մարտահրավերները քննարկելու եւ դրանց դեմ ուղղված քայլերի մշակման համար»,-ասաց Արցախի երիտասարդության զարգացման կենտրոնի փոխտնօրեն Անժելիկա Ղուլյանը:
Ծրագրի համակարգող Նելլի Գիշյանն էլ նշեց, որ ծրագրի մասնակից երիտասարդները դասընթացի ժամանակ ցուցաբերել են ակտիվություն, հետաքրքրվածություն դասընթացի թեմայի նկատմամաբ. «Ես ինքս էլ Նոյեմբերյանից եմ, ինքս էլ հասկանում եմ մարզային երիտասարդության առաջ ծառացած խնդիրների էությունը: Շատ եմ կարևորում նախաձեռնողականությունը երիտասարդության շրջանում: Որոշ դեպքերում մարզերում ուղղակի երիտասարդները չեն կարողանում թեկուզ իրենց ազատ ժամանցը արդյունավետորեն կազմակերպել: Նման դասընթացները ցույց են տալիս թեկուզ ճանապարհ` ինչպես արդյունավետորեն կազամկերպել նույն ազատ ժամանցը և լինել նախաձեռնող»,-ասաց նա:
Ուսուցողական ծրագրի արդյունքում մարզային երիտասարդական ակումբների ղեկավարների համար կհրապարակվի ձեռնարկ-ուղեցույց, որտեղ կզետեղվեն դասընթացի ընթացքում բարձրացված հարցերի պատասխանները, կներկայացվեն երիտասարդական ակումբի կառուցվածքին, գործունեության կազմակերպմանը, ծրագրերի մշակմանն ու միջոցների հայթայթմանը, միջազգային երիտասարդական շարժմանն ու Հայաստանի պետական երիտասարդական քաղաքականությանն առնչվող նյութեր:
Ավելացնենք, որ դասընթացի մասնակիցները նոյեմբերի 14-ին ստացան նաեւ հավաստագրեր դասընթացին մասնակցելու համար:
Դասընթաց՝ մարզային երիտասարդության համար

Երիտասարդական ակումբների դաշնություն