Նաիրա Զոհրաբյան. «Սա սողալո՛ւ բյուջե է։ ԲՀԿ–ն դեմ է քվեարկելու»
2013թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանըպնդել է, որ այս բյուջեն ժողովրդի կենսամակարդակի հարցը չի լուծում։
–Աղքատության դեմ հռչակված պատերազմը, ինչպես մեր մյուս պատերազմները, մնալու են բարոյական տիրույթում: Քաղաքացու սոցիալական վիճակը չի բարելավվելու։ Միլիոնավոր դոլարներ կա՛ն կարտոֆիլի մասին լեկցիաներ կարդալու համար, բայց նվազագույն աշխատավարձի համար գումարներ չունի կառավարությունը: 2012թ. բյուջեն անվանում են գոյատևման բյուջե, բայց ամենամեծ երևակայության դեպքում անգամ սա գոյատևման բյուջե չէ։ Սա սողալո՛ւ բյուջե է: Քաղաքացիները դրա պատճառով սողալու են: Բարձր գնահատելով մեր ժողովրդի արժանապատվությունը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի կարող կողմ քվեարկել այս բյուջեին, որը քաղաքացիներին ստիպելու է սողալ և ստիպված արտագաղթել։ Մենք դեմ ենք քվեարկելու,-նշել է Նաիրա Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյան. «Սա սողալո՛ւ բյուջե է։ ԲՀԿ–ն դեմ է քվեարկելու»
2013թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը պնդել է, որ այս բյուջեն ժողովրդի կենսամակարդակի հարցը չի լուծում։

7or.am