Պաշտոնյաների մաշված մեքենաները նորերով փոխելու համար 214 մլն 200 հազ. դրամ է հատկացվել
Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2012թ. պետբյուջեում, փոփոխություն՝ ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ պետական կառավարման առանձին մարմինների համար ծառայողական ավտոմեքենաներ ձեռք բերելու նպատակով, ինչը պայմանավորված է պաշտոնատար անձանց սպասարկելու համար նախատեսված 70 տոկոս և ավելի մաշվածություն ունեցող տրանսպորտային միջոցների փոխարինմամբ, հատկացրել է 214 մլն 200 հազ.դրամ։
Կառավարության որոշումներով նաև ստեղծվել են Միավորված ազգերի կազմակերպությունում ՀՀ ներկայացուցչության զինվորական խորհրդատուի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցչության ՀՀ զինված ուժերի ներկայացուցչի, Բելառուսի Հանրապետությունում և Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանություններին կից ՀՀ զինվորական կցորդների հաստիքներ։