«7 օրի» տաղավարում հյուրընկալվել է «Իմ կարծիքը» քաղաքացիական նախաձեռնության փորձագետ Բենիամին Մաթևոսյանը, ով ներկայացրել է սոցիոլոգիական վերջին հարցման արդյունքները։ Ըստ հարցման՝ եթե նախագահական ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, ապա Գագիկ Ծառուկյանի օգտնին կքվեարկեր 38,6%–ը։ Սերժ Սարգսյանին իր ձայնը կվստահեր 9%–ը (հարցումների ընդհանուր պատկերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://7or.am/am/news/view/43085/)։
Մաթևոսյանը վստահ է «Իմ կարծիքի» հարցման անաչառության վրա, և որպեսզի տարաբնույթ խոսակցություններ չլինեն, առաջարկում է մյուս սոցիոլոգիական ընկերություններին համատեղ հարցում անցկացնել ու հրապարակել այդ տվյալները։
Մեր կողմից տեղեկացնենք, որ իշխանության ներքին հարցումները ևս ցույց են տվել, որ Սերժ Սարգսյանն ունի բավական ցածր վարկանիշ և բացասական իմիջով առաջ է անցել նախագահի մյուս հնարավոր թեկնածուներից։
Հյուրը՝ Բենիամին Մաթևոսյան

7or.am