Լրահոս

15.11.2012 17:31


«Ոսկե ծիրան»-ն անիվների վրա. Մինսկ, Եղեգնաձոր

«Ոսկե ծիրան»-ն անիվների վրա. Մինսկ, Եղեգնաձոր

«Ոսկե ծիրան»-ն անիվների վրա.  ֆիլմեր առանց սահմանների ծրագրով`  «Ոսկե ծիրան» կինոփառատոնը  նոյեմբերի 2-9-ը  հյուրընկալվեց Մինսկի  19-րդ «Լիստոպադ»  միջազգային կինոփառատոնին:

 Փառատոնի շրջանակներում ցուցադրվեցին Միկա Վաթինյանի, պրոդյուսեր, սցենարի հեղինակ, գլխավոր դերակատար Արմինե Անդայի «Ժաննան և ձայները»  և  ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի, պրոդյուսեր, դերակատար Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» ֆիլմերը:

«Լիստոպադ»-ի  շրջանակներում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Ոսկե ծիրանի տնօրեն Հարություն Խաչատրյանը և գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը ներկայացրեցին  Ոսկե ծիրան երևանյան միջազգային կինոփառատոնը:

§Ոսկե ծիրան¦-ն անիվների վրա ծրագիրը նոյեմբերի 16-ին իր մեկնարկը կսկսի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում և կշարունակվի մինչև նոյեմբերի 18-ը:  Փառատոնի բացումը տեղի կունենա Եղեգնաձորի մշակույթի տանը ժամը 18:0-ին`  ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի, պրոդյուսեր, դերակատար Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» ֆիլմով:  

Հաջորդ օրերին կցուցադրվեն Սյուզան Խարտալյանի «Տատիկին դաջվածքները», Արթուր Խուդոյանի «Ինձ աշուղ են ասում», Կասիանա Տեր-Հարությունյանի, Սեզար և Գարի Կանանյանների «Հայկական ռապսոդիա» վավերագրական ֆիլմերը, ինչպես նաև «Ոսկե ծիրան» 9-րդ Երևանի միջազգային կինոփառատոնի Լիամետրաժ ֆիլմերի մրցութային անվանակարգում առաջին մրցանակի արժանացած` Ս. Լոզնիցայի «Մշուշում» ֆիլմը:

Այս խորագրի վերջին նյութերը