Արտահերթ նիստի համար անհրաժեշտ ստորագրություններն արդեն հավաքվել են, բայց ՀՀԿ–ն քվորում չի ապահովի
ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար անրաժեշտ 44 ստորագրությունն արդեն հավաքվել է։ ՀԱԿ–ի նախաձեռնությանը միացել են «Ժառանգություն», ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունները։ Այսինքն,նոյեմբերի 21-ին՝ժամը 12:00-ին ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի։
Ինչպես տեղեկացրել էինք՝քիչ թե շատ ընդունելի ընտրություններ անցկացնելու նպատակով ԱԺ ՀԱԿ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Ընտանեկան օրենսգրքում», «Բնակչության պետական ռեգիստրի» և «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու փաթեթ։
–Այս փաթեթը կարելի է չորս խմբակցությունների հավաքական փաստաթուղթը համարել,–լրագրողներին ասել էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և ավելացրել,–վստահ եմ, որ նույնիսկ եթե նիստը գումարվի, ՀՀԿ-ն ամեն ինչ կանի քվորում չապահովելու համար։ Եվ դա ևս մեկ անգամ ցույց կտա ՀՀԿ-ի դեմքը։ Իլյուզիաներ չունենք՝ իմանալով ՀՀԿ-ի ոճը, զոռբայությունը։ ՀՀԿ-ն չի կարող թույլ տալ իրեն այնպիսի շռայլություն, ինչպիսին մաքուր ընտրություններ են։
Եվ իրոք, ՀՀԿ–ն մտադիր է քվորում չապահովել խորհրդարանական ընդդիմության հրավիրած արտահերթ նիստում։ «Yerkir.am»-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը միանշանակ հայտնել է, որ ՀՀԿ-ն քվորում չի ապահովելու, ուստի նիստն էլ չի կայանա:
«Իր ամբողջ գաղափարական, տրադիցիոն ընկալումներով ՀԱԿ-ն արտահերթ նիստ հրավիրել չի կարող, հույսները դրել են ԲՀԿ-ի վրա: ՀԱԿ-ի արածը քաղաքական ակտիվության իմիտացիոն գործընթաց է, որ ոչ մի բան չի տալիս»,-հայտնել է Գալուստ Սահակյանը և ևս մեկ անգամ ընդգծել, որ «Ընտրական օրենսգիրքը» ընտրություններից մի քանի ամիս առաջ չեն փոխում:
ՀՀԿ-ը, ըստ Սահակյանի, «պրիմիտիվ խաղերի կենտրոնում հայտնվել չի կարող», ուստի նիստին էլ չեն գա:
«Այդ օրը ԱԺ-ում կլինենք, բայց արհեստական այդ խաղի մեջ ներքաշվել չենք կարող»,-նշել է Սահակյանը և ընդգծել, թե ՀԱԿ-ն էլ գիտի, որ ՀՀԿ-ն նիստին չի գա: Դիտարկմանը, թե ՀԱԿ-ը դրա մասին գիտի և ասում է, որ նիստին չներկայանալով՝ ՀՀԿ-ն ևս մեկ անգամ ցույց կտա իր դեմքը, Սահակյանն արձագանքել է.
«Այս անգամ էլ կերևա, որ ՀՀԿ-ն պրիմիտիվ քաղաքական դիվերսիաների դրսևորումների մասնակից լինել չի կարող»:
Արտահերթ նիստի համար անհրաժեշտ ստորագրություններն արդեն հավաքվել են, բայց ՀՀԿ–ն քվորում չի ապահովի
ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար անրաժեշտ 44 ստորագրությունն արդեն հավաքվել է։ ՀԱԿ–ի նախաձեռնությանը միացել են «Ժառանգություն», ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունները։ Այսինքն, նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի։
Ինչպես տեղեկացրել էինք՝ քիչ թե շատ ընդունելի ընտրություններ անցկացնելու նպատակով ԱԺ ՀԱԿ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Ընտանեկան օրենսգրքում», «Բնակչության պետական ռեգիստրի» և «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու փաթեթ։

7or.am