Հայկական տեխնոլոգիաները Վրաստանում կայանալիք Տեղեկատվական Տեխնոլոգիաների Տարածաշրջանային միջոցառմանը (GITI)
Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի 21 կազմակերպությունների, պետական մարմինների և երիտասարդական նախաձեռնությունների մոտ 50 ներկայացուցչից բաղկացած հայկական պատվիրակությունը ներկայումս մասնակցում են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցող 5-րդ ամենամյա Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը (GITI): Հայկական ՏՏ ոլորտի կազմակերպությունների և նախաձեռնությունների մասնակցության նպատակն է խթանել Հայաստանի ՏՀՏ ոլորտի առաջխաղացումը` որպես հուսալի և արդյունավետ միջավայր ներդրողների համար, ապահովել «Made inArmenia» բրենդի առաջխաղացումը, ձեռք բերել նոր գործընկերներ:
Հայկական պատվիրակության մասնակցությունը միջոցառմանը կազմակերպում և համակարգում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), աջակիցնէԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագիրը(EDMC):
«Համագործակցություն մրցունակության, ինովացիայի և կիբերանվտանգության համար» կարգախոսը կրող Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Տարածաշրջանային Միջոցառման նպատակն է ստեղծել և խթանել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Բալթյան երկրների, Կովկասի և Միջին Արևելքի երկրների պետական և մասնավոր հատվածների, ասոցացիաների և ՏՀՏ ոլորտի այլ ընկերությունների միջև համագործակցությունը` նպաստելու նորարարությունն ու մրցունակությունը: Միջոցառման կամակերպիչներն են Վրաստանի ՏՀՏ Գործարար Խորհուրդը և Վրաստանի Էլեկտրոնային կառավարության զարգացման պետական հանձնաժողովը:
Հայկական պատվիրակության մեջ ներառված են X-tech, Gallery Systems, IT Micronetworks, Instigate, Locator, Innovative Greenhouse, Bestsoft, Norma Plus, Armenian Datacom Company, Universal Systems ընկերությունները, ինչպես նաև Մայքրոսոֆտ Ինովացիոն Կենտրոնը, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը, Տրանսպորտի և Կապի, Էկոնոմիկայի նախարարությունների, երիտասարդ տեխնոլոգիական թիմերի ներկայացուցիչներ:
Հայկական տեխնոլոգիաները Վրաստանում կայանալիք Տեղեկատվական Տեխնոլոգիաների Տարածաշրջանային միջոցառմանը (GITI)
Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի 21 կազմակերպությունների, պետական մարմինների և երիտասարդական նախաձեռնությունների մոտ 50 ներկայացուցչից բաղկացած հայկական պատվիրակությունը ներկայումս մասնակցում են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցող 5-րդ ամենամյա Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը (GITI): Հայկական ՏՏ ոլորտի կազմակերպությունների և նախաձեռնությունների մասնակցության նպատակն է խթանել Հայաստանի ՏՀՏ ոլորտի առաջխաղացումը` որպես հուսալի և արդյունավետ միջավայր ներդրողների համար, ապահովել «Made inArmenia» բրենդի առաջխաղացումը, ձեռք բերել նոր գործընկերներ:
Հայկական պատվիրակության մասնակցությունը միջոցառմանը կազմակերպում և համակարգում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), աջակիցն է ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագիրը (EDMC):