Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների դեմ ԱՄՆ–ում բողոքի գործողություններ են իրականացվում
ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ տեղի են ունեցել բողոքի ցույցեր Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների դեմ։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։
Նյու Յորքում տասնյակ մարդիկ են հավաքվել ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցչության և երկրի գլխավոր հյուպատոսության մոտ: Ցուցարարների ձեռքերում եղել են ցուցանակներ, որոնց վրա պաղեստինցիներին աջակցող և Իսրայելի գործողությունները քննադատող խոսքեր են: Ցուցարարները քննադատում են նաև Իսրայելին աջակցող Վաշինգտոնին:
Իսրայեցի զինվորականների գործողություններից բողոքում են ամերիկացիներ, արաբներ, ինչպես նաև հրեաներ:
«Մենք ցականում ենք ունենալ մեր հողակտորը, բայց ոչ պաղեստինցի ժողովրդի տանջանքի գնով»,- ասել է ցույցին մասնակից հրեա ուսանողներից մեկը:
Նյու Յորքի քաղաքապետարանը հրամայել է ուժեղացնել սինագոգների հսկողությունը` վախենալով, որ բողոքը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Համանման բողոքի գործողություններ են տեղի ունեցել նաև Բոստոնում և Վաշինգտոնում: