Լրահոս

16.11.2012 13:58


«Քրիստոնյա աշխարհն ունեցել է մեկ փրկիչ, նրան էլ խաչել են». Արծվիկ Մինասյանը՝ գաղափարական համախմբման մասին

«Քրիստոնյա աշխարհն ունեցել է մեկ փրկիչ, նրան էլ խաչել են». Արծվիկ Մինասյանը՝ գաղափարական համախմբման մասին

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարևորել է գաղափարների և ծրագրերի շուրջը համախմբվելը, իսկ նախագահի թեկանծուի մեջ փրկիչ փնտրելը ապարդյուն համարել։

–Քրիստոնյա աշխարհն ունեցել է մե՛կ փրկիչ, նրան էլ խաչել են: Հիմա ի դեմս մարդու մենք նոր փրկիչ չենք կարող գտնել,-ասել է Արծվիկ Մինասյանը՝ ընդգծելով, որ համակարգային փոփոխությունների ժամանակ կփոխվի նաև մարդը։ Իսկ ներկայիս համակարգը պարտադրում է միայն կոռուպցիա, խմբիշխանություն և մենաշնորհ:

Նա նաև նշել է, որ 2013թ. նախագահական ընտրություններում ՀՅԴ–ն առաջարկել է 7 կետից բաղկացած մոտեցումներ, և քննարկումների ժամանակ առաջ կգա նաև այն անձը, ով ոչ միայն կընդունի դրանք, այլ նաև կերաշխավորի դրանց իրականացումը.

–Դրա արդյունքում էլ կարող է ծնվել թեկնածուի շուրջ համախմբում,-ընդգծել է Ա. Մինասյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը