Քննարկվել են աշնանային զորակոչի գործընթացը պատշաճ կազմակերպելու հարցեր
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ քննարկելով 2010թ. աշնանային զորակոչի գործընթացը պատշաճ կազմակերպելու հարցերը' ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հրաման է ստորագրել, որով զորամասերի հրամանատարներին կարգադրվում է զորակոչի շրջանում անձնական խիստ վերահսկողություն սահմանել նորակոչիկների ընդունման, նախնական բուժզննման, որակական բնութագրերի ուսումնասիրության և ուսումնական ծրագրերում համապատասխան ընդգրկվածության կազմակերպման նկատմամբ:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նույն հրամանով զորամասերի հրամանատարներին կարգադրվում է յուրաքանչյուր 15 օրը մեկ անգամ նորակոչիկների առողջական վիճակի մասին մանրամասն տեղեկանք ներկայացնել ՀՀ զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչություն, իսկ հայտնաբերված ակնհայտ առողջական արատների մասին զեկուցել անմիջապես:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն