Լրահոս

16.11.2012 16:09


ՄԻՊ. «ԴԱՀԿ-ն չի կատարում իր պարտականությունները՝ վկայակոչելով միջոցների սղությունը»

ՄԻՊ. «ԴԱՀԿ-ն չի կատարում իր պարտականությունները՝ վկայակոչելով միջոցների սղությունը»

Արդեն յոթ ամիս է, ինչ Նելլի Ստեփանյանը չի կարողանում մուտք գործել իր բնակարան Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն /ԴԱՀԿ/ապահովող ծառայության  ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով։ Օրենքի համաձայն դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա ԴԱՀԿ ապահովող ծառայությունը պարտավոր է երկու ամսվա ընթացքում ապահովել վճռի պահանջի կատարումը՝ օգտագործելով պարտատիրոջ և/կամ պարտապանի միջոցները։ Սակայն արդեն յոթերորդ ամիսն է, ինչ ԴԱՀԿ ապահովող ծառայությունը չի կարողանում միջոցներ գտնել կատարողականգործողություններն իրականացնելու համար, չնայած նրան, որ Նելլի Ստեփանյանըպատրաստակամություն է հայտնել տրամադրել  բանվորական ուժ և տեխնիկական միջոցներ։ Այդուհանդերձ ծառայության աշխատակիցները անտեսել են նրա առաջարկը՝ այդպես էլ չկատարելով օրենքի պահանջը։

Ամիսներ շարունակ ԴԱՀԿ ապահովող ծառայության անգործության արդյունքում Նելլի Ստեփանյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին իր իրավունքները վերականգնելու խնդրանքով։

Գործն ուսումնասիրելով՝ Պաշտպանը կայացրել է մարդու իրավունքների խախտման որոշում։

Պաշտպանի աշխատակազմ

Այս խորագրի վերջին նյութերը