Լրահոս

16.11.2012 16:55


«Մուշ-2» թաղամասում կգործի Քաղշին նախարարության աշխատանքային խումբը

«Մուշ-2» թաղամասում կգործի Քաղշին նախարարության աշխատանքային խումբը

Ընդառաջելով Գյումրու «Մուշ-2» և  «Անի» թաղամասերի բնակիչների դիմումներին,  քաղաքաշինության նախարարի նոյեմբերի 16-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է արագ արձագանքել նշյալ թաղամասերի բնակիչներից  ներկայացվող բողոքներին և առաջարկություններին, վերահսկել դրանց հետ կապված  աշխատանքների  ընթացքը:

Հիշեցնենք, որ վերոնշյալ Գյումրու «Մուշ-2» եւ «Անի» թաղամասերի շինարարությունն իրականցվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման պետական ծրագրի շրջանակներում և կառուցապատող «Գլենդել հիլզ» ընկերությունը պայմանագրային պարտավորությունների համաձայն՝ իրականացնում է երաշխիքային սպասարկում: Քաղաքաշինության նախարարության վերոնշյալ աշխատանքային խումբը կգործի հենց «Մուշ-2» թաղամասում:

Խումբը ղեկավարող քաղաքաշինական պետական տեսչության Շիրակի մարզի տարածքային բաժնի պետը, համաձայն հրամանի, պարտավոր է իրականացվող աշխատանքների ընթացքի մասին եռօրյա պարբերականությամբ զեկուցել ՀՀ քաղաքաշինության  նախարարին:

Այս խորագրի վերջին նյութերը