«Հանրապետություն» կուսակցությունում և այդ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հոգում տոն է։ Մեծ տոն։
Բանն այն է, որ նոյեմբերի 15–ին տեղի է ունեցել հանդիպում Արամ Սարգսյանի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի միջև։
Այդ կուսակցության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են շաբաթներ առաջ ԱրամՍարգսյանի` ԱՄՆ կատարած այցին և ամերիկյան պետական քաղաքական ու հասարակական շրջանակների հետ կայացած հանդիպումներին, ինչպես նաև մտքեր են փոխանակվել Հայաստանում ժողովրդավարության, տնտեսության, տարածաշրջանային զարգացումների և Ղարաբաղյան հակամարտության հետ կապված խնդիրների վերաբերյալ։
Միայն զարմանալ կարելի է, թե ինչպես են ամերիկացիները բաց թողել հայ քաղաքական մտքի տիտան ու արևմտամետության ռահվիրա Արամի հետ ավելի գլոբալ հարցեր քննարկելու առիթն ու անդրադարձել միայն մանր հարցերի։
Եթե ամերիկացիները բռնացրել էին Արամին, ապա պետք է անպայման լսեին նրա կարծիքը մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների, չինական շուկայում արձանագրվող տատանումների, վերջին փոթորիկի, բանանի միջազգային գնի և իհարկե՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին հաջորդող գործընթացների վերաբերյալ։
Ջոնը ձեռքի հետ պետք է «Հանրապետության» ղեկավարից տեղեկանար նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի որպիսության մասին, բայց դա էլ չի արել անփորձ դիվանագետը և «կակոյ նիբուձ» նախագահական ընտրությունների թեմայով է հետաքրքրվել։ Ինչևէ։
Լրահոսից տեղեկանում ենք նաև, որ Արամ–Ջոն հանդիպման ժամանակ կողմերը հատկապես կարևորել են Հայաստանում ընտրական և քաղաքական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության խնդիրը:
«Ջերմմթնոլորտումանցածհանդիպմանընթացքումանդրադարձէեղելնաևառաջիկանախագահականընտրություններինկատմամբ «Հանրապետություն» կուսակցությանևԱրամՍարգսյանիմոտեցումներին»,– ասված է Արամի կուսակցության հայտարարության մեջ։
Համաձայնե՛ք, որ այսքանից հետո չէր կարող տոն չլինել «Հանրապետություն» կուսակցությունում, քանզի Արամին հաջողվել է ոչ միայն 12 րոպե 43 վայրկյան անընդմեջ մոտիկից տեսնել ԱՄՆ դեսպանին և սեղմել նրա աջը, այլ նաև ջերմ մթնոլորտում մտքեր փոխանակել, գրողը տանի, մտքե՜ր...
Դատելով ամենից՝ գալիք նախագահական ընտրությունների ելքը մեզ մոտ արդեն վճռված է։ ԱՄՆ «դաբրոն» Արամին է պատկանում, և ոչ մի ուրիշ թեկնածու այլևս թող արևմտամետություն չխաղա։
Արամին, փաստորեն, հաջողվեց Դավալու–ԱՄՆ ուղիղ կապի միջոցով կոտրել սառույցն ու ճղել արանքը։ Մնում է Ռուբենն ու Վովան էլ «դաբրո» տան, և վերջ։
Տեսե՜լ է, տեսե՜լ...
«Հանրապետություն» կուսակցությունում և այդ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հոգում տոն է։ Մեծ տոն։
Բանն այն է, որ նոյեմբերի 15–ին տեղի է ունեցել հանդիպում Արամ Սարգսյանի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի միջև։
Այդ կուսակցության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են շաբաթներ առաջ Արամ Սարգսյանի` ԱՄՆ կատարած այցին և ամերիկյան պետական քաղաքական ու հասարակական շրջանակների հետ կայացած հանդիպումներին, ինչպես նաև մտքեր են փոխանակվել Հայաստանում ժողովրդավարության, տնտեսության, տարածաշրջանային զարգացումների և Ղարաբաղյան հակամարտության հետ կապված խնդիրների վերաբերյալ։
Միայն զարմանալ կարելի է, թե ինչպես են ամերիկացիները բաց թողել հայ քաղաքական մտքի տիտան ու արևմտամետության ռահվիրա Արամի հետ ավելի գլոբալ հարցեր քննարկելու առիթն ու անդրադարձել միայն մանր հարցերի։
Եթե ամերիկացիները բռնացրել էին Արամին, ապա պետք է անպայման լսեին նրա կարծիքը մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների, չինական շուկայում արձանագրվող տատանումների, վերջին փոթորիկի, բանանի միջազգային գնի և իհարկե՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին հաջորդող գործընթացների վերաբերյալ։
Ջոնը ձեռքի հետ պետք է «Հանրապետության» ղեկավարից տեղեկանար նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի որպիսության մասին, բայց դա էլ չի արել անփորձ դիվանագետը և «կակոյ նիբուձ» նախագահական ընտրությունների թեմայով է հետաքրքրվել։ Ինչևէ։
Լրահոսից տեղեկանում ենք նաև, որ Արամ–Ջոն հանդիպման ժամանակ կողմերը հատկապես կարևորել են Հայաստանում ընտրական և քաղաքական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության խնդիրը:
«Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև առաջիկա նախագահական ընտրությունների նկատմամբ «Հանրապետություն» կուսակցության և Արամ Սարգսյանի մոտեցումներին»,– ասված է Արամի կուսակցության հայտարարության մեջ։
Համաձայնե՛ք, որ այսքանից հետո չէր կարող տոն չլինել «Հանրապետություն» կուսակցությունում, քանզի Արամին հաջողվել է ոչ միայն 12 րոպե 43 վայրկյան անընդմեջ մոտիկից տեսնել ԱՄՆ դեսպանին և սեղմել նրա աջը, այլ նաև ջերմ մթնոլորտում մտքեր փոխանակել, գրողը տանի, մտքե՜ր...
Դատելով ամենից՝ գալիք նախագահական ընտրությունների ելքը մեզ մոտ արդեն վճռված է։ ԱՄՆ «դաբրոն» Արամին է պատկանում, և ոչ մի ուրիշ թեկնածու այլևս թող արևմտամետություն չխաղա։
Արամին, փաստորեն, հաջողվեց Դավալու–ԱՄՆ ուղիղ կապի միջոցով կոտրել սառույցն ու ճղել արանքը։ Մնում է Ռուբենն ու Վովան էլ «դաբրո» տան, և վերջ։
Կարեն Հակոբջանյան