Լրահոս

18.11.2012 18:08


ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը

Արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը,  կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը և բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նիստին, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, քննարկվեցին կատարված աշխատանքները, առկա խնդիրները և ապագա ծրագրերը, հանձնաժողովի կանոնադրության մշակման, հանձնաժողովի կազմի ընդլայնման, Հայաստանի գործունեությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում առավել արդյունավետ դարձնելուն առնչվող հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը