19-ամյա երիտասարդը սեռական ոտնձգություն է կատարել 13-ամյա խորթ քրոջ նկատմամբ
Արմավիրի մարզում 19-ամյա Գ. Ղ.-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել անչափահաս խորթ քրոջ նկատմամբ: Գործի նյութերի համաձայն` 19-ամյա Գ. Ղ-ն Արմավիրի մարզի իրենց գյուղում գտնվող տան ննջասենյակում սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել իր 13-ամյա խորթ քրոջ նկատմամբ: Ամիսներ անց գործողությունը կրկնել է: 141 հոդվածի հատկանիշներով` 18 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ` սույն օրենսգրքի 138-րդ, 139-րդ կամ 140-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-250-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: Գործը քննվելու է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
19-ամյա երիտասարդը սեռական ոտնձգություն է կատարել 13-ամյա խորթ քրոջ նկատմամբ
Արմավիրի մարզում 19-ամյա Գ. Ղ.-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել անչափահաս խորթ քրոջ նկատմամբ:
Գործի նյութերի համաձայն` 19-ամյա Գ. Ղ-ն Արմավիրի մարզի իրենց գյուղում գտնվող տան ննջասենյակում սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել իր 13-ամյա խորթ քրոջ նկատմամբ: Ամիսներ անց գործողությունը կրկնել է: 141 հոդվածի հատկանիշներով` 18 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ` սույն օրենսգրքի 138-րդ, 139-րդ կամ 140-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-250-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: Գործը քննվելու է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: