Լրահոս

19.11.2012 12:36


Թունավորումներ

Թունավորումներ

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։29-ին, սննդային թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն  է տեղափոխվել Երևանի Շերամի 33 շենքի 4-րդ բնակարանի բնակչուհի` 1982թ. ծնված Ա. Սահակյանը:

Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

 ***

 Նոյեմբերի 17-ին՝ ժամը 20։50-ին, քիմիական նյութից թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Ս. Տարոնցի 7/3 շենքի բնակիչ`  1987թ. ծնված Ա. Գրիգորյանը:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է։

***

Նույն օրը  շմոլ գազից թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է  տեղափոխվել Երևանի Նար-Դոսի 18 շենքի բնակիչ` 1982թ. ծնված Ք. Անիսիմովան:

Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը բավարար է:

 ***

Նույն օրը  շմոլ գազից թունավորումով Գյումրիի բժշկական կենտրոն են տեղափոխվել նույն քաղաքի Դեմիրճյան 7-րդ նրբանցքի 2 տան բնակիչներ`  1991թ. ծնված Անի Քաշանյանը և 1965թ. ծնված Արթուր Քաշանյանը, 1993թ. ծնված Նարինե Սահակյանը,  1975թ. ծնված Մարիամ Սահակյանը և 1986թ. ծնված  Կիմա Պետիկյանը:

Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

Այս խորագրի վերջին նյութերը