Մինչ Հայաստանի վարչապետը հայտարարում է, թե ռուսական գազը չի թանկացել եւ բանակցությունները նոր գնի շուրջ շարունակվում են, մաքսային պետական կոմիտեն պաշտոնական տվյալներ է հրապարակում, ըստ որի գազը թանկացել է ավելի քան 1/3-րդով:
Հայաստանն աշխարհի ամենագազաֆիկացված երկրներից է. ըստ «Հայռուսգազարդ» ընկերության, այստեղ գազաֆիկացման մակարդակը կազմում է 95% (այլ կերպ ասած, գազ կա գրեթե յուրաքանչյուր բնակարանում, ընկերությունն այսօր ունի շուրջ 630 հազար բաժանորդ): Բնականաբար, մատակարարվող գազի գինը մեծ նշանակություն ունի երկրի տնտեսության համար:
2005թ. Հայաստանը գազի 1000 խորանարդ մետրը գնում էր 56 դոլարով, եւ տնտեսագետների հավաստմամբ`գազի գնի նման կտրուկ բարձրացումը բացասական ազդեցություն թողեց երկրի տնտեսական վիճակի վրա:
Հայաստանի Կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ)` վերջերս հրապարակած պաշտոնական տեղեկագրի տվյալներով`այս տարվա երրորդ եռամսյակից Հայաստանը սկսել է Ռուսաստանից բնական գազ գնել 35%-ով թանկ, քան նախորդ տարի: Այսպես, եթե 2011թ. վերջին հազար խորանարդ մետր բնական գազը Հայաստանի սահմանին արժեր 180 ԱՄՆ դոլար, ապա այժմ՝ շուրջ 245 ԱՄՆ դոլար:
Ուշագրավ է, որ նույն`ՊԵԿ-ի տվյալների համաձայն, անփոփոխ է մնացել Իրանից ներմուծվող գազի գինը. ինչպես անցյալ տարի, այնպես էլ այս տարվա ընթացքում իրանական գազի հազար խորանարդ մետրը Հայաստանի հետ սահմանին արժե մոտ 180 ԱՄՆ դոլար:
Արձագանքելով Ազգային ժողովի պատգամավորների եւ լրագրողների հարցումներին`թե, այնուամենայնիվ, Հայաստանը ինչքանո՞վ է գազ գնում Ռուսաստանից, վարչապետ Տիգրան Սարգսյանն ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը վերջին շրջանում մի քանի անգամ հրապարակավ հայտարարեցին, որ գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել:
«Ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, որ գազի գնի հարցում որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: Մենք բանակցում ենք ռուսական կողմի հետ: Նորություններ լինելու պարագայում, ինքներս անպայման կհայտնենք այդ մասին հանրությանը», - հոկտեմբերի 24-ին ելույթ ունենալով Ազգային ժողովի ամբիոնից, մասնավորապես, հայտարարեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը:
Սակայն, թե՛ Տիգրան Սարգսյանը, թե՛ Արմեն Մովսիսյանը մինչ օրս չեն մեկնաբանել ՊԵԿ-ի հրապարակած տվյալները:
ՊԵԿ-ի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը հոկտեմբերի 25-ին կառավարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսին, արձագանքելով լրագրողների հարցերին, թե արդյոք կոմիտեի հրապարակած տվյալները վկայու՞մ են, որ ռուսական գազն իրոք թանկացել է, միայն նշեց. «[ՊԵԿ-ի] տվյալները հիմնվում են տնտեսվարող սուբյեկտների կողմից ներմուծված ապրանքների հայտարարագրված արժեքների եւ մաքսային մարմինների հաշվարկների վրա: Այդ տվյալների արդյունքում գանձվում է մաքս: Ուստի, հրապարակված տվյալները չեն կարող չհամապատասխանել իրականությանը»:
Գազի շուկան Հայաստանում մոնոպոլիզացված է, քանի որ «Հայռուսգազարդին» է պատկանում Հանրապետության ողջ գազաբաշխիչ ցանցը եւ միայն այդ ընկերությունն է զբաղվում արտերկրից բնական գազի ներկրմամբ ու այն Հայաստանում սպառողներին վաճառելով:
«Հայռուսգազարդի» բաժնետոմսերի 80%-ը պատկանում է ռուսական «Գազպրոմ» ընկերությանը (մնացած 20%-ը պատկանում է Հայաստանի կառավարությանը):
Սակայն, Հայաստանի նախկին վարչապետ, Ազգային ժողովում ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի կարծիքով`«Հայռուսգազարդի» մենաշնորհային դիրքը հայաստանյան գազի շուկայում հարցեր է առաջացնում:
«Այդպես էլ բազմաթիվ հարցեր մնացին, թե այդ ինչպե՞ս եղավ, որ հայաստանյան գազի շուկայի մոնոպոլիստի բաժնետոմսերի 80%-ը հայտնվեց «Գազպրոմի» ձեռքին, եւ ի՞նչ դերակատարություն ունեն այստեղ Հայաստանի իշխանությունները: Արդյոք դա նախորդ տարիներին մատակարարված գազի դիմա՞ց էր, իսկ միգուցե՞ այլ բան կա այստեղ»,- ասում է Բագրատյանը:
Նախկին վարչապետի խոսքով. «Իրանից ներմուծվող գազը հայաստանյան ջերմաէլեկտրակայաններում վերածվում է էլեկտրաէնեգիայի ու վաճառվում է նույն Իրանին: Հայաստանյան սպառողներին է վաճառվում միայն Ռուսաստանից ներմուծվող գազը: Հայաստանն այստեղ խնդիր ունի, որովհետեւ դրսից եկող բոլոր գազատարներն այսօր պատկանում են «Հայռուսգազարդին», այսինքն` «Գազպրոմին», եւ, փաստորեն, ռուսներն են որոշում, թե որտեղից մենք գազ ներկրենք ու ինչ գնով: Ու հիմա, երբ ռուսները հերթական անգամ որոշել են բարձրացնել գազի գինը, Հայաստանը, ըստ էության, ոչինչ չի կարողանում անել»:
Ըստ տնտեսագետ, «Օրակարգ» պարբերականի տնտեսական մեկնաբան Արմենակ Չատինյանի` այդ հանգամանքն իր բացասական ազդեցությունն է թողնում հայաստանյան սպառողների վրա, քանի որ սահմանին գազի դիմաց վճարելով մի գին՝ արդեն Հայաստանում «Հայռուսգազարդը» սպառողներին գազը վաճառում է գրեթե երկու անգամ թանկ:
«Օրինակ, անցած տարի, երբ սահմանին «Հայռուսգազարդը» գազի դիմաց վճարում էր 180 դոլար, մեզ այն վաճառում էր շուրջ 350-ով: [Գազի] հազար խորանարդ մետրը Հայաստանում արժե 132 հազար դրամ, անցած տարվա վերջի փոխարժեքով այդ գումարը կազմում էր գրեթե 350 դոլար: Մարդիկ ստիպված գնում են, քանի որ այլընտրանք պարզապես չկա»,- նշում է Չատինյանը:
Նրա համոզմամբ, գազի հերթական թանկացումը բացասական ազդեցություն կունենա հայաստանցիների կենսամակարդակի վրա:
«Հարցը միայն գազի գինը չէ, այն կարող է ազդել հասարակական տրանսպորտի ուղեվարձի վրա, քանի որ գազն այստեղ որպես վառելիք է օգտագործվում, այն կարող է ազդել նաև սննդամթերքի որոշ տեսակների գների վրա»,–նշում է նա:
Չատինյանի խոսքով, հիմնական պատճառը, որ գալիք տարի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ Հայաստանի իշխանությունները ձգտում են թաքցնել գազի թանկացման փաստը, հենց բնակչության սոցիալական խոցելիությունն է:
«Սակայն հարց է առաջանում՝ ինչպե՞ս է, որ գազի գնի բարձրացումը այսօր չի անդրադառնում սպառողների վրա, ինչու՞ մենք արդեն այսօր ավելի բարձր գին չենք վճարում «Հայռուսգազարդին», որովհետեւ կառավարությունը, ըստ էության, հանրությունից գաղտնի սուբսիդավորում է ընկերությանը»,–ասում է Չատինյանը:
Վահե Հարությունյան,ազատ լրագրող
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից
Ձմռանն ընդառաջ՝ գազի գինը բարձրանում է

Վահե Հարությունյան, ազատ լրագրող