Խորհրդարանական համակարգին անցնելու անհրաժեշտության մասին
Սերժ Սարգսյանի ՀՀԿ–ն ու նրա տարատեսակ սազանդարները դեմ են արտահայտվում կառավարման խորհրդարանական մոդելին՝ որպես հիմնական փաստարկ նշելով այն, որ ՀՀ ԱԺ որակն այն չէ։ Նրանք խորհրդարանի որակից այնպես են դժգոհում, կարծես գործող նախագահի որակն անհրաժեշտ մակարդակի վրա է։ Երկու ինստիտուտներն էլ լեգիտիմության խնդիր ունեն, բայց գործող նախագահի լեգիտիմությունն անհամեմատ ցածր է խորհրդարանի լեգիտիմությունից թեկուզ միայն այն պատճառով, որ խորհրդարանական ընտրություններից հետո մարտի 1 չեղավ։ Այնպես որ «որակի» փաստարկը չի դիմանում որևէ քննադատության։
Այս կամ այն մոդելը գնահատելիս պետք է գնահատել փորձը։ Իսկ փորձը ցույց է տալիս, որ կիսանախագահականն իրեն չի արդարացնում։
Հայաստանում ընտրված կիսանախագահական մոդելը երբեք լիարժեքորեն չի գործել և մի շարք առանձնահատկություններ հաշվի առնելով՝ չի կարող գործել։ Վարչապետները եղել են նախագահականին կցված ֆիգուրներ։ Եթե տարաձայնություններ են եղել նախագահի ու վարչապետի միջև, ապա այն բացասաբար է անդրադարձել պետության սոցիալ–տնտեսական վիճակի վրա, քանի որ երկիրը հայտնվել է անորոշության առաջ։
Կիսանախագահական համակարգը ենթադրում է զսպումների և հակակշիռների մեխանիզմների ճկուն համակարգ, սակայն մեզանում երբեք այդպես չի եղել։ Այս համակարգի պայմաններում ենթադրվում է, որ վարչապետը պետք է յուրօրինակ բուֆերի դեր կատարի նախագահական նստավայրի ու ԱԺ–ի միջև, բայց պրակտիկան ցույց է տվել, որ նման բան չի լինում։ Եթե անգամ վարչապետը հակադրվել է նախագահական նստավայրին, ապա այդ հակադրությունը շատ կարճ է տևել և հանգեցրել պալատական հեղաշրջումների. խաղից դուրս են մնացել կա՛մ, վարչապետը, կա՛մ նախագահը։ Ինքնուրույնություն և քաղաքական կշիռ ունեցող վարչապետն այս համակարգում երկար չի կարող մնալ աթոռին՝ կա՛մ պետք է նախագահ դառնա, կա՛մ հեռացվի։
Ներկա Սահմանադրությամբ վարչապետը կարող է երկար մնալ աթոռին՝
Ա. եթե ունի նախագահի ու խորհրդարանի աջակցությունը (Հրանտ Բագրատյան, Անդրանիկ Մարգարյան),
Բ. եթե դարձել է նախագահի կամակատարը (Տիգրան Սարգսյանի պարագայում հենց այս վիճան է)։
Զուտ տեսականորեն բոլոր երեք՝ նախագահական, կիսանախագահական և խորհրդարանական մոդելներն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները։ Նույն համակարգը մի պետության համար կարող է լավը լինել, իսկ մյուսի համար՝ վատը։ Ամեն ինչ որոշվում է պրակտիկայում։ Իսկ Հայաստանի քաղաքական պրակտիկան ցույց է տվել, որ կիսանախագահական համակարգն իրեն չի արդարացնում, քանզի իշխանության երեք ճյուղերը հայտնվում են նրա ձեռքում, ով դառնում է նախագահ։ Արդյունքում՝ լավագույն դեպքում ունենում ենք «փափուկ» ավտորիտարիզմ, որը խանգարում է ազատ շուկայի, ժողովրդավարության ու քաղաքացիական հասարակության կայացմանը։
1995թ. ընդունված և 2005թ. փոփոխության ենթարկված Սահմանադրությունը, փաստացի, նախատեսել է, որ վարչապետը պետք է լինի քավության նոխազ ու կամազուրկ մեկը։ Իսկ եթե խորհրդարանական մեծամասնությունը հանկարծ նախագահի թիմից չլինի, ապա հայաստանյան տնտեսական հարաբերությունները հաշվի առնելով՝ իշխանության ճյուղերը ոչ թե միմյանց կհակակշռեն, այլ կպատերազմեն, ինչը ձեռնտու չէ հասարակությանը։
Հետևաբար՝ Հայաստանի համար ճիշտը կա՛մ նախագահական, կա՛մ խորհրդարանական համակարգը պետք է լինի։ Նկատենք, սակայն, որ նախագահականին անցնելը շատ ռիսկային կլինի, քանզի ընտրական գործընթացների որակը հաշվի առնելով՝ կունենանք ադրբեջանականի տիպի սուլթանատ։
Խորհրդարանական համակարգը, ըստ այդմ, ամենափոխզիջումայինն է, ամենանվազ կոնֆլիկտածինը և հետևաբար՝ ամենաարդյունավետը։ Անկախ ընտրությունների որակից՝ խորհրդարանական համակարգն ավելի բաց ու հասանելի կդառնա հանրության համար, իսկ ԱԺ–ի ներսում տարբեր խմբավորումների շահերն ու այդ շահերի շուրջը տեղի ունեցող բախումները հասարակությանը շանս կտան ակտիվորեն ներգրավվել քաղաքական ու տնտեսական կյանքի մեջ, ինչը դրական երևույթ է։ Ի վերջո, միջազգային փորձն էլ ցույց է տալիս, որ խորհրդարանական կառավարման դեպքում անցումային հասարակություններն ավելի շուտ են ժողովրդավարացման ենթարկվում, քան կիսանախագահականներն ու նախագահականները։
Սերժ Սարգսյանի կառավարման շրջանը փակում է կիսանախագահական կառավարման փուլը և մեզ համոզում, որ այդ մոդելն արդեն իրեն սպառել է ու խոչընդոտում է պետության զարգացմանը։
Միայն այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը գրեթե միանձնյա գիշերային որոշում կայացրեց «ֆուտբոլային» դիվանագիտություն սկսելու առումով, արդեն իսկ հզորագույն փաստարկ է, թե ինչու պետք է հրաժարվել գործող Սահմանադրությունից և անցնել խորհրդարանական կառավարման։ Տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտությունը հնարավոր չէր լինի կամ գոնե այդ տեսքով չէր լինի, եթե մենք ունենայինք խորհրդարանական կառավարման համակարգ։
Իսկ այն փաստարկները, թե «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» ռեժիմում ապրող պետությունը պետք է ունենա ուժեղ իշխանություն, դեմագոգիայի ոլորտից են։ Նախ՝ ուժեղ իշխանություն ունենալը չի նշանակում անվերահսկելի իշխանություն։ Իշխանությունն ուժեղ է արժանապատիվ կյանքով ապրող քաղաքացիներով ու պետության տնտեսական հզորությամբ, այլ ոչ թե հասարակությանը ճնշելու կարողությամբ։ Բացի այդ՝ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Անգլիայի ու Շվեդիայի փորձը ցույց են տալիս, որ խորհրդարանական պետությունն էքստրեմալ պայմաններում շատ հանգիստ կարողանում է լուծումներ գտնել։
Մենք ունենք նաև Իսրայելի օրինակը։ Թշնամաբար տրամադրված և «ուժեղ» իշխանություն ունեցող արաբական աշխարհին խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող ու պարբերաբար վարչապետ փոխող Իսրայելն իր կամքն է թելադրում և զարգանում է առաջանցիկ տեմպերով։
Ամփոփելով նշենք, որ խորհրդարանական կառավարման համակարգը մեր խնդիրների լուծման համադարման չէ, բայց դա շանս է, իսկ այսօրվա համակարգը զրկում է շանսից ու երկիրը տանում դեպի թուրքմենբաշիական հարաբերություններ։
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.։ Խորհրդարանական կառավարման դեմ հանդես եկողները հաճախ բերում են Իտալիայի օրինակն ու մտավախություն հայտնում, որ հաճախակի կարող են լինել կառավարության փոփոխությունները։ Նման տեսակետ հայտնողներին ասենք, որ վատ չէր լինի եթե Հայաստանն էլ Իտալիայի չափ զարգացվածություն ունենար։
Բացի այդ՝ այո՛, վատ աշխատող վարչապետն ու կառավարությունը պետք է փոխվեն։ Տիգրան Սարգսյանը որ համարյա հինգ տարի մնացել է աթոռին, դրանից Հայաստանը շահե՞լ է։ Իհարկե չի շահել։ «Կարող էր ավելի վատը լինել» փաստարկը նույնպես դեմագոգիայի ոլորտից է։