Ադրբեջանն ու Թուրքիան ներքին պայմանավորվածությո՞ւն ունեին
ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի վերաբերյալ համաձայնագիրը Հայաստանի կողմից ստորագրելը որքանով կարող է արևմուտքի խանդն առաջացնել հարցին «Դե ֆակտո» ակումբում Արամ Կարապետյանը պատասխանել է.
-Արևմուտքի խանդը շատ ավելի շուտ առաջացավ, երբ Հայաստանը չմասնակցեց Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին։ Հայաստանը մինչև վերջ դեռ չի գնում այն գծված ուղեգծով, որ գծվել է ԱՄՆ-ի կողմից Ղարաբաղյան հիմնախնդրի և հայ-թուրքական սահմանի վերաբացման հարցերում, և այստեղ կան բավականաչափ բարդ խնդիրներ։
Արամ Կարապետյանը մեծ քաղաքական սխալ է համարում հայաստանյան իշխանությունների «մոլուցքը», թե Թուրքիայի հետ ցանկացած գնով պետք է հարաբերություններ ստեղծել և բացել սահմանը, որի համար աշխարհաքաղաքական դաշտում պատասխան ենք տալու։
Նրա կարծիքով՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը մշակող որևէ գերատեսչություն մինչև վերջ չկարողացավ հասկանալ, որ Ադրբեջանն ու Թուրքիան՝ Իսրայելի և ԱՄՆ-ի հովանավորությամբ, ներքին պայմանավորվածությամբ Հայաստանին ներքաշել են մի խաղի մեջ՝ խնդիր ունենալով ներկայացնել, թե իբր հայ-թուրքական սահմանի բացման և արցախյան հիմնախնդրի հարցերն իրարից անջատված էին։
-Այնինչ, վերջիվերջո, հարցը եկավ կանգնեց որպես գլխավոր թեմա,- ասել է նա։