Լրահոս

20.11.2012 19:05


Կայացել է թմրամիջոցների շրջանառության կանոնակարգման ու ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Կայացել է թմրամիջոցների շրջանառության կանոնակարգման ու ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի շրջանառության կանոնակարգման ու ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
2012 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վիճակի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
Քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրին իրենց բնագավառներում նախատեսվող միջոցառումների նպատակներն ու հեռանկարները, անդրադարձան թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, օրենսդրական դաշտի բարեփոխումների, համապատասխան ծառայությունների տեխնիկական հագեցման  խնդիրներին:
Նիստի ընթացքում քննարկվեցին նաև Միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարի նշանակման, 2012-2013թթ. աշխատանքային պլանի հաստատման, հանձնաժողովի գործունեությունը ծավալելու, ծրագրեր մշակելու և կատարողականներն ապահովելու նպատակով միջգերատեսչական ժամանակավոր աշխատանքային խմբի ձևավորման և հրատապ այլ հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը