Քաղաքական

22.11.2012 16:13


Աշոտ Մանուչարյան. «Գագիկ Ծառուկյանի առաջադրումը դարձել է հրամայական»

Աշոտ Մանուչարյան. «Գագիկ Ծառուկյանի առաջադրումը դարձել է հրամայական»

«Ղարաբաղ կոմիտե»-ի անդամ Աշոտ Մանուչարյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջադրումը դառնում է ոչ թե հավանական, այլ հրամայական: Նա վերլուծել է, որ պատահական չէ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու առաջարկը, քանի որ այսօրվա Ռուսաստանին պետք է ոչ թե թույլ մրցակից, ինչպիսին Հայաստանն է, այլ ուժեղ խաղացողներ:

ԲՀԿ-ՀԱԿ գործընթացում հսկայական դեր է կատարում Ռուսաստանը։ Պայմանավորված տարածաշրջանային խնդիրներով՝ Հայաստանը ճակատագրական պահեր է ապրում։ Կարելի է ասել՝ ամենաճգնաժամային պահերից մեկն է ապրում Հայաստանը: Եթե գլխավոր քաղաքական ուժերը չկարողանան գործընթացը ճիշտ տանել, ներքին ցնցումների վտանգ կա: Իսկ այս անգամ դա շատ ավելի ծանր կարող է հաղթահարվել Հայաստանի կողմից,-ասել է Աշոտ Մանուչարյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը