Լրահոս

15.06.2009 17:15


Թեհրանում սկսել են արգելել ընդդիմադիրների ցույցը

Թեհրանում սկսել են արգելել  ընդդիմադիրների ցույցը

Թեհրանում ցույցեր են սկսվել ընդդեմ Մահմուդ Ահմադինեջադի, որը ընտրությունների արդյունքով  ստնձնել է Իրանի նախագահի պաշտոնը։ Ինչպես տեղեկացնում է AFP գործակալությունը, չնայած կառավարության արգելքին, մայրաքաղաքի կենտրոնում հավաքվել են հարյուրավոր ընդդիմադիրներ։ Բողոքի գործողությունն ընթանում է երկու՝ Էնգելաբի (Հեղափոխության) և Ազադի (Ազատության) հրապարակների արանքում։ Սպասվում է, որ ցույցին ներկա կլինի նաև ընտրություններում  Մահմուդ Ահմադինեջադի գլխավոր մրցակից Միր-Հուսեյն Մուսավին։

Ինչպես տեղեկացնում է «Ռոյթըրզ»–ը Թեհրանում Ահմադինեջադի և Մուսավիի կողմնակիցների միջև բախումներ են տեղի ունենում։

 

Այս խորագրի վերջին նյութերը