Էստոնիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեցՀայաստանի արտգործնախարարին
Նոյեմբերի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Էստոնիայի նորանշանակ դեսպան Պրիիտ Տուրկին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ դեսպանի պաշտոնավարության ընթացքում հայ-էստոնական հարաբերությունները առավել կզարգանան, և վստահեցրեց, որ ԱԳՆ-ն մշտապես կաջակցի երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված դեսպանի նախաձեռնություններին: Նախարարը գոհունակություն հայտնեց երկու երկրների արտգործախարարությունների միջև պարբերական շփումների և համագործակցության կապակցությամբ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Տուրկը նշեց, որ ջանք չի խնայի երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու ևընդլայնելու համար:
Հանդիպմանն անդրադարձ արվեց երկու երկրների միջև քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական, առևտրատնտեսական, կրթության, գիտության, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև ԵՄ-Հայաստան շրջանակներում ընթացող փոխգործակցության շուրջ։