ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ հայտնաբերվել են չարաշահման դեպքեր կարիքավոր տնտեսություններին հատկացված աշնանացանցորենիսերմնացուիբաշխմանգործընթացում:
Մասնավորապես ՄԱԿ-ի՝ «Գյուղատնտեսականներդրանքիմատակարարումըբնակչությանըպարենիկտրուկգնաճիդեմուղղվածնախաձեռնությանսահմաններում» ծրագրի՝ Շիրակի մարզի Մարմաշենհամայնքի կարիքավոր 15 տնտեսությունների հատկացվել է 2250 կիլոգրամաշնանացանցորենիսերմացու: Տնտեսություններից յուրաքանչյուրը պետք է ստանար 150 կիլոգրամ ցորեն:
Սակայն Մարմաշեն համայնքի ղեկավար Ա. Եղոյանը, անձնական այլ դրդումներից ելնելով, աշնանացան ցորենը բաշխելիս կատարել է պաշտոնեականկեղծիք. 2008թ. սեպտեմբերի 3-ին իբրև թե կայացած համայնքի ավագանու նիստի վերաբերյալ կեղծ արձանագրություն է կազմել, որից հետո համայնքի 15 տնտեսություններից յուրաքանչյուրին հատկացված 150 կիլոգրամցորենիփոխարենվերջիններիստվելէ 8-ականկիլոգրամ:
Կրկին կատարելով պաշտոնեական կեղծիք՝ ցորենի բաշխման վերաբերյալ կեղծ ցուցակ է կազմել ՝ նշելով, որ յուրաքանչյուր տնտեսություն ստացել է 150 կգ. ցորեն: Ցորենի մնացած քանակությունն Ա. Եղոյանը բաշխել է ՄԱԿ- ի՝ հիշյալ ծրագրում չընդգրկված՝ համայնքի մյուս տնտեսություններին:
Ա. Եղոյանը վերը նշված կեղծ փաստաթղթերը 2008թ. սեպտեմբեր ամսին ներկայացրել է Շիրակի մարզպետարան:
Փաստի առթիվ ոստիկանության՝ Շիրակի մարզի քննչական բաժնի՝ Ախուրյան բաժանմունքում 2009թ. հունիս ամսին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Հայտնաբերվել են չարաշահման դեպքեր
ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ հայտնաբերվել են չարաշահման դեպքեր կարիքավոր տնտեսություններին հատկացված աշնանացան ցորենի սերմնացուի բաշխման գործընթացում:
Մասնավորապես ՄԱԿ-ի՝ «Գյուղատնտեսական ներդրանքի մատակարարումը բնակչությանը պարենի կտրուկ գնաճի դեմ ուղղված նախաձեռնության սահմաններում» ծրագրի՝ Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի կարիքավոր 15 տնտեսությունների հատկացվել է 2250 կիլոգրամ աշնանացան ցորենի սերմացու: Տնտեսություններից յուրաքանչյուրը պետք է ստանար 150 կիլոգրամ ցորեն:
Սակայն Մարմաշեն համայնքի ղեկավար Ա. Եղոյանը, անձնական այլ դրդումներից ելնելով, աշնանացան ցորենը բաշխելիս կատարել է պաշտոնեական կեղծիք. 2008թ. սեպտեմբերի 3-ին իբրև թե կայացած համայնքի ավագանու նիստի վերաբերյալ կեղծ արձանագրություն է կազմել, որից հետո համայնքի 15 տնտեսություններից յուրաքանչյուրին հատկացված 150 կիլոգրամ ցորենի փոխարեն վերջիններիս տվել է 8-ական կիլոգրամ: