Լրահոս

15.06.2009 17:43


Զոհ ավտովթարից

Հունիսի 12-ին, ժամը 17.30-ին ահազանգ է ստացվել է, որ Երևան-Մեղրի ավտոմայրուղու 111-րդ կմ-ում տեղի է ունեցել Ճանապարհատրանսպորտային պատահար, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական և Եղեգնաձորի հրշեջ-փրկարար ջոկատները։
Պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում, իրար են բախվել Կ. Հարությունյանին պատկանող «Օպել» մակնիշի 14 ՕՏ 392 և Հ. Կարապետյանին պատկանող «Ռենջ Ռովեռ» մակնիշի 93 ՕՕ 999 պետհամարանիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ռենջ Ռովեռ» մակնիշի մեքենան շրջվել է ձորը։
Ավտովթարի հետևանքով «Օպել» մակնիշի մեքենայի վարորդ, 1982 թ. ծնված Կարեն Հարությունյանը, ուղևորներ՝ 1962 թ. ծնված Անահիտ Հարությունյանը, 1984 թ. ծնված Սրբուհի Գրիգորյանը և «Ռենջ Ռովեռ» մակնիշի մեքենայի վարորդ Հայկ Կարապետյանը, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ «Օպել» մակնիշի մեքենայի ուղևոր, 1966 թ. ծնված Թամարա Հարությունյանը, տեղում զոհվել է։
Փրկարարների ուժերով տուժածները դուրս են բերվել ավտոմեքենաներից և շտապօգնության մեքենաներով տեղափոխվել Եղեգնաձորի հիվանդանոց։
Վթարված մեքենաները փրկարարների օգնությամբ բարձվել են բեռնատարների վրա և տեղափոխվել Եղեգնաձորի ոստիկանության բաժանմունք։
Ըստ հերթապահ բժշկի՝ տուժածների առողջական վիճակը բավարար է։

Այս խորագրի վերջին նյութերը