Հովիկ Աբրահամյան. «Հայաստանի ղեկավարությունը, խորհրդարանը եւ ամբողջ ժողովուրդը կանգնած են Արցախի կողքին` հանուն հայժողովրդի ինքնորոշման ու վերամիավորման արդար դատի»
Ազգային ժողովի նախագահ ՀովիկԱբրահամյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ԱշոտՂուլյանին:
Ողջունելով իր արցախցի գործընկերոջը Հայաստանի խորհրդարանում՝ Հ. Աբրահամյանը նշել է, որ վերջինշրջանումհատկապեսաշխուժացելէշփումըՀայաստանիևԱրցախիօրենսդիրներիմիջև, որը թույլ է տալիս փոխադարձաբար հստակեցնել դիրքորոշումները հանուն միասնական ազգային նպատակների: Այդ համատեքստում նա հատկապես կարևորել է մասնագիտական հանձնաժողովների միջև ուղղակի կապերի զարգացումը: Հ.Աբրահամյանը շեշտել է, որ Հայաստանի ղեկավարությունը, խորհրդարանը և ամբողջ ժողովուրդը կանգնած են Արցախի կողքին' հանուն հայ ժողովրդի ինքնորոշման ու վերամիավորման արդար դատի:
Արցախի օրենսդիր մարմնի ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել այն կապակցությամբ, որ հայոցերկուօրենսդիրմարմիններնօգտագործումենյուրաքանչյուրառիթհամագործակցելուհամար: Նա ևս կարևորել է Միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը, ինչպես նաև երկու խորհրդարանների մասնագիտական հանձնաժողովների միջև անցկացվող ուղղակի քննարկումները, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվում ազգաբնակչությանն անհանգստացնող օրախնդիր հարցերին:
Այնուհետև զրուցակիցներն առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են արցախյան հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Հովիկ Աբրահամյան. «Հայաստանի ղեկավարությունը, խորհրդարանը եւ ամբողջ ժողովուրդը կանգնած են Արցախի կողքին` հանուն հայժողովրդի ինքնորոշման ու վերամիավորման արդար դատի»
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին:
Ողջունելով իր արցախցի գործընկերոջը Հայաստանի խորհրդարանում՝ Հ. Աբրահամյանը նշել է, որ վերջին շրջանում հատկապես աշխուժացել է շփումը Հայաստանի և Արցախի օրենսդիրների միջև, որը թույլ է տալիս փոխադարձաբար հստակեցնել դիրքորոշումները հանուն միասնական ազգային նպատակների: Այդ համատեքստում նա հատկապես կարևորել է մասնագիտական հանձնաժողովների միջև ուղղակի կապերի զարգացումը: Հ.Աբրահամյանը շեշտել է, որ Հայաստանի ղեկավարությունը, խորհրդարանը և ամբողջ ժողովուրդը կանգնած են Արցախի կողքին' հանուն հայ ժողովրդի ինքնորոշման ու վերամիավորման արդար դատի:
Արցախի օրենսդիր մարմնի ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել այն կապակցությամբ, որ հայոց երկու օրենսդիր մարմիններն օգտագործում են յուրաքանչյուր առիթ համագործակցելու համար: Նա ևս կարևորել է Միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը, ինչպես նաև երկու խորհրդարանների մասնագիտական հանձնաժողովների միջև անցկացվող ուղղակի քննարկումները, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվում ազգաբնակչությանն անհանգստացնող օրախնդիր հարցերին:
Այնուհետև զրուցակիցներն առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են արցախյան հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի փոխգործակցությանը վերաբերող հարցեր: