Լրահոս

15.06.2009 18:11


ԱԺ նախագահը տեղյակ է բռնադատվածների համար նախատեսված արտոնությունների շուրջ ստեղծված իրավիճակից

ԱԺ նախագահը տեղյակ է բռնադատվածների համար նախատեսված արտոնությունների շուրջ ստեղծված իրավիճակից

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Հուշամատյան» իրավապաշտպան, պատմա-լուսավորչական և բարեգործական ընկերության վարչության անդամներին:

Հայաստանի խորհրդարանի նախագահն ասել է, որ հունիսի 14-ին լրացել է 1949 թ. ստալինյան ռեժիմի կողմից բռնադատված հազարավոր հայ ընտանիքներին Ալթայի երկրամաս աքսորելու 60-ամյակը: Նա նշել է, որ 1955թ. ի վեր՝ ԽՍՀՄ-ը փորձել է վերականգնել նրանց իրավունքները, իսկ 1994 թ. արդեն նորանկախ Հայաստանն օրենք է ընդունել, որով փորձել է որոշ արտոնություններ տրամադրել բռնադատվածներին:

Հ. Աբրահամյանը հայտնել է հյուրերին, որ ստացել է նրանց նամակը և տեղյակ է բռնադատվածների համար նախատեսված արտոնությունների շուրջ ստեղծված իրավիճակից: Նա կարևորել է այդ խնդրի շուրջ ԱԺ պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանի, Գոհարիկ Ենոքյանի և Վարդան Բոստանջյանի օրենսդրական նախաձեռնությունը, որն արդեն ուղարկվել է կառավարություն և ԱԺ համապատասխան մշտական հանձնաժողով:
Մասնակիցները հայտնել են իրենց տեսակետները բռնադատվածների իրավունքների պաշտպանության խնդիրների շուրջ: Հ. Աբրահամյանն առաջարկել է շարունակել այս խնդրի քննարկումը՝ դրանում ներգրավելով կառավարության և բռնադատվածների լիազոր ներկայացուցիչների: Նա շեշտել է, որ նման երկխոսության ճանապարհով հնարավոր կլինի ստեղծել հանրության և բռնադատվածների շահերին լավագույնս համապատասխանող օրինագիծ։

Այս խորագրի վերջին նյութերը