Բարձր մակարդակով հայ-վրացական հանդիպումները քչացե՞լ են
Անդրադառնալով Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի Հայաստան կատարվելիք այցին՝ Կովկասյան ինստիտուտի ղեկավար, քազաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշել է, որ Վրաստանը աշխարհաքաղաքական առումով կարևոր դեր է կատարում Հայաստանի համար և այդ առումով լուրջ նշանակություն ունի Սահակաշվիլիի այցը։ Սակայն նա չի գտնում, որ այն հեղափոխական նշանակություն կունենա կամ կփոխի իրադրությունը։
-Այն կլինի հերթական հանդիպումը, որտեղ կքննարկվեն հայ-վրացական հարաբերությունները և նրանցում առկա խնդիրները, - ավելացրեց Իսկանդարյանը։
Քաղաքագետը նաև գտնում է, որ հայ-վրացական ղեկավարության ու էլիտայի միջև կայացող հանդիպումները բավականին քիչ են։