Լրահոս

15.06.2009 18:28


Արամ Կարապետյանը քաղաքական դաշտում «պապաների և երեխաների» միտում է նկատում

Արամ Կարապետյանը քաղաքական դաշտում «պապաների և երեխաների» միտում է նկատում

«Հնարավո՞ր է՝ Լևոն Տեր-Պետրոսյանի 12 կետից բաղկացած համագործակցության պլատֆորմի շուրջ համախմբվելու առաջարկն առիթ հանդիսանա, որ անդամակցեք Հայ ազգային կոնգրեսին» հարցին ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը պատասխանել է. «Ո՛չ»։

-Մեր ելույթներում ներկայացվեց, որ ընդդիմադիր դաշտը կարող  է գործել առանձին, բայց համախմբված՝ իրար հետ նմանատիպ պլատֆորմի շուրջ հարցեր լուծելու համար։

Նա նաև ասել է, որ առաջարկված պլատֆորմում, որպես այդպիսին, նոր բան չկա.

-Այնտեղ այն ամենն է, ինչ ասել է մինչև այսօր ընդդիմության յուրաքանչյուր հատված։ Ուղղակի՝ շատ գեղեցիկ ձևավորված է որպես միտք։

Արամ Կարապետյանը նշել է նաև, որ քաղաքական դաշտում «պապաների և երեխաների» միտում է նկատվում թե՛ իշխանության ներսում, թե՛ ընդդիմության։

-Չէի ասի՝ հենց Լևոն Տեր-Պետրոսյանից, բայց շրջապատից նկատվում է։ Կան լրատվամիջոցներ, մարդիկ, որոնք համարում են, որ հավաքելով 17% ձայն՝ կարող են հայտարարել, որ կայացած են միայն այս ուժերը, իսկ մնացածը գոյություն չունեն։ Դա շատ քանդող և չօգնող բան է։ Առավել ևս, եթե դաշինքային գործընթաց է։

Անդրադառնալով այսօրվա ընդդիմադիր դաշտի ընդլայնման անհրաժեշտությանը՝ նա ասել է, որ աշխարհում չեն կարող լինել մտացածին միություններ.

-Պրոյեկտներ աշխարհում կարող են շատ լինել։ Կարծում եմ՝ հայ քաղաքական դաշտում կան արմատական ընդդիմադիրներ, և կան ընդդիմադիրներ, որոնք ընդդիմադիր են ըստ կյանքի։ Կան նաևընդդիմադիրներ, որոնց համար ընդդիմադիր կեցվածքը բիզնես է։

Այս խորագրի վերջին նյութերը