Իրանի նորընտիր նախագահ Մահմուդ Ահմադինեջադը ժամանել է Եկատերինբուրգ, որպեսզի մասնակցի «ՇՀԿ» վեհաժողովին։ Ենթադրվում է, որ նա կմասնակցի «ՇՀԿ»-ի ծրագրված նիստին, իսկ ճաշից հետո կհանդիպի լրագրողների հետ։ Նախնական ծրագրով, երկուշաբթի՝ հունիսի 15-ին, Մահմուդ Ահմադինեջադը պետք է հանդիպեր Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների հետ։
-Դեռ հայտնի չէ, թե այդ հանդիպումներն այսօր կկայանան, թե ոչ, քանի որ շատ կարճ ժամանակ է մնացել,-հաղորդել է «ИТАР-ТАСС»- ի լրագրողը։ Նա նշել է, որ համաժողովի օրակարգը որոշվում է տեղում։
Ինչպես հաղորդում է Մոսկվայի դիվանագիտական աղբյուրը՝ Իրանի նախագահը անձնական խնդիրների պատճառով չէր կարողացել երկուշաբթի ժամանել Եկատերինբուրգ։ Այդ նույն դիվանագիտական աղբյուրը, սակայն, չի նշել, որ Մահմուդ Ահմադինեջադի ուշանալը կարող է կապված լինել Իրանի ներքաղաքակն իրավիճակի հետ։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ի նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել Մահմուդ Ահմադինեջադը, սակայն ընդդիմությունը համաձայն չէ այդ արդյունքների հետ և շարունակում է բողոքի ակցիաներ իրականացնել։
Իրանի նորընտիր նախագահը ժամանել է Եկատերինբուրգ