Նյու-Յորքյան ժամանակով ժամը 00։00-ին (մոսկովյան ժամանակով՝ ժամը 8։00-ին) ՄԱԿ-ի առաքելությունը Վրաստանի և Աբխազիայի տարածքում կդադարեցնի իր առաքելությունը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նստաշրջանի բացմանը Ռուսաստանը արգելք է դրել արևմտյան մի շարք պատվիրակությունների կողմից առաջարկված բանաձևի նախագծի վրա։
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը, փաստաթղթի նախագիծը սատարում են 10 պատվիրակություններ, ևս 4 պատվիրակություն՝ Չինաստանի, Վիետնամի, Ուգանդայի և Լիբիայի, քվեարկության ժամանակ ձեռնպահ են մնացել։ Անդրկովկասում ՄԱԿ-ի առաքելության մանդատի տեխնիկապես երկարաձգման մասին բանաձևի նախագիծը «փաստորեն ուղղված է Վրաստանի տարածքային ամբողջականության հաստատմանը և որպես պետություն Աբխազիայի գոյության ժխտմանը»,- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ավարտից հետո հաղորդել է Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը։
-Ակնհայտ է, որ դրան համաձայնել ռուսական կողմը չէր կարող,-ընդգծել է նա։
Ռուսաստանն արգելք է կիրառել