Փորձը ցույց է տվել, որ երբ Հայաստանի նախագահները պիտակավորում են այս կամ այն գործչին, ապա նրանք չեն սխալվում։
Սերժ Սարգսյանը, օրինակ, «դատարկ դհոլ» էր անվանել Արտաշես Գեղամյանին, իսկ Արթուր Բաղդասարյանին՝հաճախորդ։ Սա այն դեպքերից է, երբ չես կարող չհամաձայնել Սարգսյանի հետ։
Լևոն Տեր–Պետրոսյանն էլ իր հերթին Արթուր Բաղդասարյանին անվանել էր «ախք», քանզի նա ընդդիմադիր ձայները փախցրեց ու անցավ Սերժ Սարգսյանի կողմը և այդպիսով հող նախապատրաստեց մարտի 1–ի համար։ ՀԱԿ առաջնորդի որակման հետ նույնպես հնարավոր չէ չհամաձայնել։
Ինչպես հայտնի է, Արթուր Բաղդասարյանի բնութագիրը տվել էր նաև Ռոբերտ Քոչարյանը, ընդ որում՝ ամենակոշտ բնութագիրը։ Երկրորդ նախագահը դավաճան էր անվանել ՕԵԿ առաջնորդին այն բանից հետո, երբ վերջինս օտարերկրյա դիվանագետի հետ բամբասել էր Հայաստանից։
«Եթե մարդն ունակ է դավաճանության, ապա նա դա կանի միշտ»,–իր ախտորոշումն էր տվելՔոչարյանը։ Կյանքը ցույց տվեց, որ Քոչարյանը ճիշտ էր. Արթուր Բաղդասարյանն ունակ է հայոց շահերին դեմ գնալուն։ Դա երևաց հատկապես հայ–թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտության ժամանակ, երբ ԱԽՔ–ը կրծքով պաշտպանում էր տխրահռչակ արձանագրությունները։
Օրերս մի տեղեկություն հրապարակվեց, ըստ որի՝ ԱԽՔ–ը Սերժ Սարգսյանի ցուցումով «նախաձեռնողականություն» էր ցուցաբերել նաև վրացական ուղղությամբ։
«ilur.am» կայքի փոխանցմամբ՝ Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ ՀՀ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Բիձինա Իվանիշվիլու ներկայացուցչի հետ, տեղեկացրել, որ ինքն ունի Սերժ Սարգսյանի կողմից տրված լիազորություններ։ Հանդիպման ընթացքում Ա. Բաղդասարյանը խնդրել է այն առանցքային ակտիվիստների անունները, ովքեր կազմում են Իվանիշվիլիի հայ աջակիցների կորիզը։ ԱԽՔ–ը, ըստ կայքի վրացական աղբյուրների, իր խնդրանքը նրանով է հիմնավորել, թե իբր իրենք էլ են ուզում վերջին պահին աջակցել Իվանիշվիլիին։ Սակայն հայ ակտիվիստների ցուցակները ԱԽՔ–ին տրամադրելու հաջորդ օրը սկսվել են նրանց ձերբակալությունները։ Լուրջ կասկածներ կան, որ Ա. Բաղդասարյանն այդ ցուցակները պարզապես հանձնել է Սահակաշվիլիին, ում համար Սարգսյանի ցուցումով մարդիկ էին աշխատում նախընտրական արշավի մեկնարկից սկսած։ Ահա այսպիսի բաներ։ Ի դեպ, վրացական «newposts.ge» կայքն էլ էր այս թեմայով նյութ տեղադրել։
Նրանք, ովքեր տեղյակ չեն Վրաստանի ներքին կյանքից, ասենք, որ Սահակաշվիլու թիմը Ջավախքում մշտապես հետապնդել է ջավախահայության խնդիրների մասին բարձրաձայնող հայ գործիչներին, և այդ մարդիկ ընտրությունների ժամանակ, բնականաբար, աշխատում էին Իվանիշվիլու օգտին, քանզի նա խոստացել էր վերանայել Թբիլիսիի քաղաքականությունը հայերի նկատմամբ և վարչապետ դառնալուց հետո գործուն քայլերով ապացուցում է, որ լոկ խոստումներ չի տվել։ Պատահական չէ, որ Սահակաշվիլու կառավարման շրջանում դատապարտված ազգությամբ հայ մի քանի հոգու Վրաստանի խորհրդարանն օրերս հռչակեց քաղբանտարկյալ, իսկ Իվանիշվիլու ղեկավարած գործադիր իշխանությունը համապատասխան քայլերի է գնում։
Այս ամենը ձեզ ենք ներկայացնում այն պարզ պատճառով, որպեսզի ցույց տանք, թե ինչ է նշանակում Սահակաշվիլու հետ աշխատելը Հայաստանի ու վիրահայության շահերի տեսանկյունից։ Սերժ Սարգսյանի թիմը, փաստորեն, հայատյացությամբ աչքի ընկնող Սահակաշվիլու թիմին է աջակցել, իսկ Իվանիշվիլու հայ կողմնակիցներին էլ հանձնել է։ Այսինքն՝ ԱԽՔ–ը «ախք»–ություն է արել նաև վիրահայության նկատմամբ։ Բաղդասարյանն այդպիսով ոչ միայն «քցել» է Իվանիշվիլու թիմին, այլ նաև ջավախահայության խնդիրներով մտահոգ մարդկանց ցուցակը հանձնել է Սահակաշվիլուն՝ շատ լավ իմանալով, որ ցուցակում առկա մարդկանց ձերբակալելու են։
Թե ինչ է սա նշանակում և ինչ այլ որակում է պետք տալ Արթուր Բաղդասարյանին ու նրա շեֆին, թողնում ենք ընթերցողների դատին։
Արթուր Բաղդասարյանի հերթական «ախք»–ությունը
Փորձը ցույց է տվել, որ երբ Հայաստանի նախագահները պիտակավորում են այս կամ այն գործչին, ապա նրանք չեն սխալվում։
Սերժ Սարգսյանը, օրինակ, «դատարկ դհոլ» էր անվանել Արտաշես Գեղամյանին, իսկ Արթուր Բաղդասարյանին՝ հաճախորդ։ Սա այն դեպքերից է, երբ չես կարող չհամաձայնել Սարգսյանի հետ։
Լևոն Տեր–Պետրոսյանն էլ իր հերթին Արթուր Բաղդասարյանին անվանել էր «ախք», քանզի նա ընդդիմադիր ձայները փախցրեց ու անցավ Սերժ Սարգսյանի կողմը և այդպիսով հող նախապատրաստեց մարտի 1–ի համար։ ՀԱԿ առաջնորդի որակման հետ նույնպես հնարավոր չէ չհամաձայնել։
Ինչպես հայտնի է, Արթուր Բաղդասարյանի բնութագիրը տվել էր նաև Ռոբերտ Քոչարյանը, ընդ որում՝ ամենակոշտ բնութագիրը։ Երկրորդ նախագահը դավաճան էր անվանել ՕԵԿ առաջնորդին այն բանից հետո, երբ վերջինս օտարերկրյա դիվանագետի հետ բամբասել էր Հայաստանից։
«Եթե մարդն ունակ է դավաճանության, ապա նա դա կանի միշտ»,–իր ախտորոշումն էր տվել Քոչարյանը։ Կյանքը ցույց տվեց, որ Քոչարյանը ճիշտ էր. Արթուր Բաղդասարյանն ունակ է հայոց շահերին դեմ գնալուն։ Դա երևաց հատկապես հայ–թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտության ժամանակ, երբ ԱԽՔ–ը կրծքով պաշտպանում էր տխրահռչակ արձանագրությունները։
Օրերս մի տեղեկություն հրապարակվեց, ըստ որի՝ ԱԽՔ–ը Սերժ Սարգսյանի ցուցումով «նախաձեռնողականություն» էր ցուցաբերել նաև վրացական ուղղությամբ։
«ilur.am» կայքի փոխանցմամբ՝ Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ ՀՀ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Բիձինա Իվանիշվիլու ներկայացուցչի հետ, տեղեկացրել, որ ինքն ունի Սերժ Սարգսյանի կողմից տրված լիազորություններ։ Հանդիպման ընթացքում Ա. Բաղդասարյանը խնդրել է այն առանցքային ակտիվիստների անունները, ովքեր կազմում են Իվանիշվիլիի հայ աջակիցների կորիզը։ ԱԽՔ–ը, ըստ կայքի վրացական աղբյուրների, իր խնդրանքը նրանով է հիմնավորել, թե իբր իրենք էլ են ուզում վերջին պահին աջակցել Իվանիշվիլիին։ Սակայն հայ ակտիվիստների ցուցակները ԱԽՔ–ին տրամադրելու հաջորդ օրը սկսվել են նրանց ձերբակալությունները։ Լուրջ կասկածներ կան, որ Ա. Բաղդասարյանն այդ ցուցակները պարզապես հանձնել է Սահակաշվիլիին, ում համար Սարգսյանի ցուցումով մարդիկ էին աշխատում նախընտրական արշավի մեկնարկից սկսած։ Ահա այսպիսի բաներ։ Ի դեպ, վրացական «newposts.ge» կայքն էլ էր այս թեմայով նյութ տեղադրել։
Նրանք, ովքեր տեղյակ չեն Վրաստանի ներքին կյանքից, ասենք, որ Սահակաշվիլու թիմը Ջավախքում մշտապես հետապնդել է ջավախահայության խնդիրների մասին բարձրաձայնող հայ գործիչներին, և այդ մարդիկ ընտրությունների ժամանակ, բնականաբար, աշխատում էին Իվանիշվիլու օգտին, քանզի նա խոստացել էր վերանայել Թբիլիսիի քաղաքականությունը հայերի նկատմամբ և վարչապետ դառնալուց հետո գործուն քայլերով ապացուցում է, որ լոկ խոստումներ չի տվել։ Պատահական չէ, որ Սահակաշվիլու կառավարման շրջանում դատապարտված ազգությամբ հայ մի քանի հոգու Վրաստանի խորհրդարանն օրերս հռչակեց քաղբանտարկյալ, իսկ Իվանիշվիլու ղեկավարած գործադիր իշխանությունը համապատասխան քայլերի է գնում։
Այս ամենը ձեզ ենք ներկայացնում այն պարզ պատճառով, որպեսզի ցույց տանք, թե ինչ է նշանակում Սահակաշվիլու հետ աշխատելը Հայաստանի ու վիրահայության շահերի տեսանկյունից։ Սերժ Սարգսյանի թիմը, փաստորեն, հայատյացությամբ աչքի ընկնող Սահակաշվիլու թիմին է աջակցել, իսկ Իվանիշվիլու հայ կողմնակիցներին էլ հանձնել է։ Այսինքն՝ ԱԽՔ–ը «ախք»–ություն է արել նաև վիրահայության նկատմամբ։ Բաղդասարյանն այդպիսով ոչ միայն «քցել» է Իվանիշվիլու թիմին, այլ նաև ջավախահայության խնդիրներով մտահոգ մարդկանց ցուցակը հանձնել է Սահակաշվիլուն՝ շատ լավ իմանալով, որ ցուցակում առկա մարդկանց ձերբակալելու են։
Թե ինչ է սա նշանակում և ինչ այլ որակում է պետք տալ Արթուր Բաղդասարյանին ու նրա շեֆին, թողնում ենք ընթերցողների դատին։
Կարեն Հակոբջանյան