Լրահոս

28.11.2012 19:09


Սաշիկ Սարգսյանի անունը հերթական միջադեպի հետ է կապվում

Սաշիկ Սարգսյանի անունը հերթական միջադեպի հետ է կապվում

Քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն՝ նախօրեին «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ աչքի է ընկել Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի որդին: Շրջապատված մեծ թվով թիկնապահներով՝ Սերժ Սարգսյանի եղբորորդին խանգարել է մարդկանց անդորրը, սեռական բնույթի հայհոյանքներից հետո օդ կրակել, ապա հարձակվել Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Էդուարդի վրա:

Ականատեսների վկայությամբ՝ Սերժ Սարգսյանի զարմիկի պահվածքն ավելի քան տարօրինակ է եղել, ինչը ներկաներին հիմք է տվել մտածելու, որ նա կա՛մ թմրանյութի, կա՛մ ոգելից խմիչքների ազդեցության տակ է:

Ոստիկանությունն այս միջադեպի մասին լռում է: Ժամանակին Սերժ Սարգսյանը ասում էր, որ երկրում այլևս մաուզերիստներ չեն լինելու: Իսկ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ամեն քայլափոխի Աստծո անունը տալով հայտարարում է, որ իր համար արտոնյալներ չկան: Հիմա ճիշտ ժամանակն է այս խոսքերն իրականություն դարձնելու համար: Սպասում ենք, որ Սերժ Սարգսյանի եղբոր որդու նկատմամբ համապատասխան խափանման միջոց կընտրվի, նրան կուղեկցեն թմրաբանական փորձաքննության եւ համապատասխան քրգործ կհարուցեն:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը