Այն մասին, թե ինչպես Սաշիկն ակամայից անցավ ժողովրդի կողմը
Եվ այսպես, Սերժ Սարգսյանի զարմիկի (Սաշիկի որդու) «սխրագործության» պատմությամբ այս էլ որերորդ անգամ ջուրն ընկավ մի ամբողջ PR–արշավ, որն իրականացվում էր Բաղրամյան 26–ի կողմից։
Ինչպես արդեն հայտնի է, «Բելաջիո» ռեստորանային համալիրում միջադեպ էր տեղի ունեցել։ Ըստ տարածված լուրերի՝ Սաշիկի որդի Նարեկը վիճաբանության մեջ էր մտել ավտոկայանատեղիի համար։ Լեզվակռիվը վերածվել էր ծեծկռտուքի և Նարեկի ընկերները կրակել էին հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Էդուարդի և Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի եղբոր վրա։
Հետաքրքրական է, որ շրջիկ խմբերի ստեղծման մեջ մասնագիտացած և իրեն «կինոյի մեջի տղա» պատկերացնող Վլադիմիր Գասպարյանի «կանտոռայից» դեպքի կապակցությամբ որևէ գվվոց չեն հանել (մանրամասները տե՛ս http://7or.am/am/news/view/43825/)։ Ոստիկանապետն, ըստ ամենայնի, ավելի լուրջ գործով է զբաղված՝ «Մոսկվիչ» մեքենայի 22 տարի առաջ գողացված անվադողերն է գտնում։ Ինչևէ։
Մինչև այս պատմությունը՝ իշխանության համար ամեն ինչ այնքա՜ն հաջող էր գնում։ Սերժ Սարգսյանը «անկախ» մամուլով ներկայացվում էր որպես Քուռկիկ Ջալալին հեծած Սասունցի Դավիթ, ով իբր պայքարի է ելել չար օլիգարխների դեմ և ուզում է դեմ գնալ հոռի բարքերին։ Կային հատուկենտ անմեղսունակներ, ովքեր մի պահ նույնիսկ անկեղծորեն հավատացել էին այդ սիրուն հեքիաթին։ Իշխանամետ լրատվամիջոցներն իրենց հրապարակումներով է՛լ ավելի էին սիրունացնում հեքիաթն ու «քաղաքացիական» հասարակությանը կոչ անում համախմբվել բարի Սերժի կողքին և Մաշտոցիպուրակում մի լավ քեֆ անել։
«Դուք միայն թե իշխանափոխություն մի պահանջեք և բավարարվեք փոքրիկ հաղթանակներ տանելով, ու ամեն ինչ լավ կլինի։ Տեսե՛ք, թե ինչքան լավն է Սերժ Սարգսյանը և ինչքան վատն են Տարոնն ու Նեմեցը, որ Ավանում պատգամավոր են ուզում դարձնել իրենց մարդուն՝ ի հակառակ Սերժի քաղաքացիական ցանկության։ Եվ վերջապես՝ ինչքան լավն եք դուք, սիրելի՛ քաղաքացիականներ, որ Սերժի նախագահության ժամկետի երկարացմանը, ի տարբերություն քաղաքական դաշտի «քըխ ձյաձյաների», չեք ընդդիմանում։ Եթե այսպես շարունակեք, ապա քաղաքացիական կապիտալ կկուտակեք և 2018թ. ակտիվ մասնակցություն կունենաք նախագահական ընտրությունների ժամանակ, իսկ առաջիկա ընտրությունների վրա կենտրոնանալ պետք չէ, քանզի ամեն ինչ արդեն որոշված է»,– «քաղաքացիական»դեմագոգիայով են զբաղվում «անկախ» ու «անվախ» լրատվամիջոցները։
Սաշիկի որդու հետ կապված պատմությունը, սակայն, ցույց տվեց, որ քաղաքացիական կոչված հասարակության փոքրիկ հաղթանակներն ու Սերժի բարի լինելն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում է ՀՀԿ ղեկավարի ընտանիքի անդամների չարաճճիությունը և հակաօրինական վարքը։ Սաշիկի որդու արածի պահով Սերժը նախընտրեց «Սաշի՛կ ջան, սիրու՛ն ա» տարբերակը, և դրա համար էլ քաղաքացիականության ջատագով ներկայացող լրատվամիջոցները դարձան խուլ ու համր։ Եթե պատվեր լիներ, «անկախները» կարող էին նույնիսկ կատու ճղել, բայց դե հրահանգվեց չտեսնել Սաշիկի որդու «սիրուն» բաները, և Մաշտոցի պուրակի «վկաները» սսկվեցին։
Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ սերժամետ լրատվամիջոցները, որոնք Մաշտոցի պուրակի «հերոսամարտը» հավասարեցրել էին 88–ի շարժմանը, և որոնք աքլոր էին կտրել Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի ժամանակ, հանկարծ «չնկատեցին» Երևանի կենտրոնում Սաշիկի որդու մասնակցությամբ միջադեպը և հնչած կրակոցները։ Սերժամետներն այս դեպքում իրենց դրեցին ռետինե խողովակի տեղ՝ ծպտուն չհանելով Սերժի ընտանիքի անդամների դեմ։ Այս ամենը ցույց տվեց, որ վերևից հրահանգ չէր տրված «Սիրո՛ւն չի» կոդային անվանմամբ հերթական քարոզարշավն սկսել կամ մարդկային ողբերգության վրա քարոզչություն անել, քանզի վերջում նախատեսված չէր, որ Քուռկիկ Ջալալին հեծած Սերժը պետք է գա ու արտասանի տարատեսակ անեկդոտների առաջացման պատճառ դարձած հայտնի նախադասությունը։ Մի խոսքով, Սաշիկը «փչացրեց» տոնը և հիմա նախագահականի ջիգիթները նոր բլեֆ պետք է մտածեն։
Տվյալ դեպքում, հասկանալի պատճառներով, Սերժ Սարգսյանը չէր ասելու «Սաշի՛կ ջան, սիրո՛ւն չի» և հանրությանը հերթական «հեպի էնդ»–ով ավարտվող հեքիաթը չէր մատուցվելու գեբելսյան քարոզչամեքենայի կողմից։ Քանզի Սերժի Սարգսյանի համար երևույթներն ու մարդիկ անհանդուրժելի և անընդունելի են, երբ չեն ներկայացնում իր նեղ շրջապատը։ Մնացած դեպքերում «Սիրու՛ն չի»–ն իրականացվում է «Պայքարում ենք օլիգարխների դեմ» PR–ի անվան տակ «յուրայիններից» սեփականությունը խլելու հեռահար նպատակներով։
Դատելով ամենից՝ մարդկանց վրա կրակելն ու լկտի պահվածքն էլ է կամաց–կամաց մենաշնորհայնացման ենթարկվում։ Եթե նախկինում տասնյակ այդպիսի արտոնյալներ կային և հանրությունն արդարացիորեն դժգոհ էր այդ վիճակից, ապա այսօր միայն մարդկանց շատ նեղ շրջանակի է լկտիությունը թույլատրված, և ցինիզմն այնտեղ է հասել, որ նույն հանրությանն առաջարկում են ողջունել այդ փոփոխությունը։
Փաստորեն, քաղաքացիական հասարակությանն առաջարկվող «փոքրիկ հաղթանակների» մոդելը վերաբերում է միայն այն դեպքերին, երբ դա բխում է «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու ծրագրի ոգուց։ Մնացած տարբերակներում քաղաքացիականությունը Բաղրամյան 26–ից չի ողջունվում, որովհետև կարող է բերել քաղաքական փոփոխության։
Սերժ Սարգսյանի «բարեշրջումների» բուն իմաստն այն է, որ միայն ի՛ր շրջապատի մարդիկ պետք է դառնան գործատուներ և «քաղաքակիրթ» ձևով կեղեքեն հասարակությանը, այդ թվում՝ քաղաքացիական հասարակությանը, իսկ ցանկության դեպքում էլ՝ կրակեն մարդկանց վրա։ Մյուսների դեպքում դա անընդունելի և անհանդուրժելի է ՀՀԿ «նախաձեռնողական» ղեկավարի համար։
Եթե կա մարդ, ում դուր են գալիս այս տիպի փոփոխությունները, որոնք առաջարկում է քաղաքացիական հասարակության համար իբր ուշքը գնացող սերժսարգսյանական թիմը, ապա 2013թ. նա հանգիստ կարող է քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Այդուհանդերձ մի դրական բան կա Սաշիկի որդու հետ կապված պատմության մեջ։ Սա այն դեպքն է, երբ չկա չարիք, առանց բարիք։Սաշիկի որդին իր պահվածքով օգնեց ոմանց աչքերը բացելուն և նախագահականից շրջանառության մեջ դրված «բարեփոխումներ վերևից»–ի մասին պատրանքներից հրաժարվելուն։ Սաշիկն այդպիսով ակամայից անցավ ժողովրդի կողմը և ականջների վրա «լապշա» կրող միամիտներին հասկացրեց, որ պետք չէ հավատալ Բաղրամյան 26–ից շրջանառության մեջ դրված հեքիաթներին, քանի որ ոչինչ չի փոխվել և չի փոխվելու։ Իսկ եթե փոխվելու է, ապա դեպի վատը։
Սաշիկն անկախ իր կամքից ժողովրդին հասկացրեց նաև, որ պետք է առաջնորդվել «Սերժ Սարգսյանին փոխենք, որ հավատանք» կարգախոսով, ինչի համար նախկին օրենսդիրից պետք է շնորհակալ լինել։ Այ սա, իրո՛ք, քաղաքացիական քայլ էր։ Այսպես ասած՝ ակամա քաղաքացիականություն։
Այն մասին, թե ինչպես Սաշիկն ակամայից անցավ ժողովրդի կողմը
Եվ այսպես, Սերժ Սարգսյանի զարմիկի (Սաշիկի որդու) «սխրագործության» պատմությամբ այս էլ որերորդ անգամ ջուրն ընկավ մի ամբողջ PR–արշավ, որն իրականացվում էր Բաղրամյան 26–ի կողմից։
Ինչպես արդեն հայտնի է, «Բելաջիո» ռեստորանային համալիրում միջադեպ էր տեղի ունեցել։ Ըստ տարածված լուրերի՝ Սաշիկի որդի Նարեկը վիճաբանության մեջ էր մտել ավտոկայանատեղիի համար։ Լեզվակռիվը վերածվել էր ծեծկռտուքի և Նարեկի ընկերները կրակել էին հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Էդուարդի և Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի եղբոր վրա։
Հետաքրքրական է, որ շրջիկ խմբերի ստեղծման մեջ մասնագիտացած և իրեն «կինոյի մեջի տղա» պատկերացնող Վլադիմիր Գասպարյանի «կանտոռայից» դեպքի կապակցությամբ որևէ գվվոց չեն հանել (մանրամասները տե՛ս http://7or.am/am/news/view/43825/)։ Ոստիկանապետն, ըստ ամենայնի, ավելի լուրջ գործով է զբաղված՝ «Մոսկվիչ» մեքենայի 22 տարի առաջ գողացված անվադողերն է գտնում։ Ինչևէ։
Մինչև այս պատմությունը՝ իշխանության համար ամեն ինչ այնքա՜ն հաջող էր գնում։ Սերժ Սարգսյանը «անկախ» մամուլով ներկայացվում էր որպես Քուռկիկ Ջալալին հեծած Սասունցի Դավիթ, ով իբր պայքարի է ելել չար օլիգարխների դեմ և ուզում է դեմ գնալ հոռի բարքերին։ Կային հատուկենտ անմեղսունակներ, ովքեր մի պահ նույնիսկ անկեղծորեն հավատացել էին այդ սիրուն հեքիաթին։ Իշխանամետ լրատվամիջոցներն իրենց հրապարակումներով է՛լ ավելի էին սիրունացնում հեքիաթն ու «քաղաքացիական» հասարակությանը կոչ անում համախմբվել բարի Սերժի կողքին և Մաշտոցի պուրակում մի լավ քեֆ անել։
«Դուք միայն թե իշխանափոխություն մի պահանջեք և բավարարվեք փոքրիկ հաղթանակներ տանելով, ու ամեն ինչ լավ կլինի։ Տեսե՛ք, թե ինչքան լավն է Սերժ Սարգսյանը և ինչքան վատն են Տարոնն ու Նեմեցը, որ Ավանում պատգամավոր են ուզում դարձնել իրենց մարդուն՝ ի հակառակ Սերժի քաղաքացիական ցանկության։ Եվ վերջապես՝ ինչքան լավն եք դուք, սիրելի՛ քաղաքացիականներ, որ Սերժի նախագահության ժամկետի երկարացմանը, ի տարբերություն քաղաքական դաշտի «քըխ ձյաձյաների», չեք ընդդիմանում։ Եթե այսպես շարունակեք, ապա քաղաքացիական կապիտալ կկուտակեք և 2018թ. ակտիվ մասնակցություն կունենաք նախագահական ընտրությունների ժամանակ, իսկ առաջիկա ընտրությունների վրա կենտրոնանալ պետք չէ, քանզի ամեն ինչ արդեն որոշված է»,– «քաղաքացիական» դեմագոգիայով են զբաղվում «անկախ» ու «անվախ» լրատվամիջոցները։
Սաշիկի որդու հետ կապված պատմությունը, սակայն, ցույց տվեց, որ քաղաքացիական կոչված հասարակության փոքրիկ հաղթանակներն ու Սերժի բարի լինելն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում է ՀՀԿ ղեկավարի ընտանիքի անդամների չարաճճիությունը և հակաօրինական վարքը։ Սաշիկի որդու արածի պահով Սերժը նախընտրեց «Սաշի՛կ ջան, սիրու՛ն ա» տարբերակը, և դրա համար էլ քաղաքացիականության ջատագով ներկայացող լրատվամիջոցները դարձան խուլ ու համր։ Եթե պատվեր լիներ, «անկախները» կարող էին նույնիսկ կատու ճղել, բայց դե հրահանգվեց չտեսնել Սաշիկի որդու «սիրուն» բաները, և Մաշտոցի պուրակի «վկաները» սսկվեցին։
Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ սերժամետ լրատվամիջոցները, որոնք Մաշտոցի պուրակի «հերոսամարտը» հավասարեցրել էին 88–ի շարժմանը, և որոնք աքլոր էին կտրել Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի ժամանակ, հանկարծ «չնկատեցին» Երևանի կենտրոնում Սաշիկի որդու մասնակցությամբ միջադեպը և հնչած կրակոցները։ Սերժամետներն այս դեպքում իրենց դրեցին ռետինե խողովակի տեղ՝ ծպտուն չհանելով Սերժի ընտանիքի անդամների դեմ։ Այս ամենը ցույց տվեց, որ վերևից հրահանգ չէր տրված «Սիրո՛ւն չի» կոդային անվանմամբ հերթական քարոզարշավն սկսել կամ մարդկային ողբերգության վրա քարոզչություն անել, քանզի վերջում նախատեսված չէր, որ Քուռկիկ Ջալալին հեծած Սերժը պետք է գա ու արտասանի տարատեսակ անեկդոտների առաջացման պատճառ դարձած հայտնի նախադասությունը։ Մի խոսքով, Սաշիկը «փչացրեց» տոնը և հիմա նախագահականի ջիգիթները նոր բլեֆ պետք է մտածեն։
Տվյալ դեպքում, հասկանալի պատճառներով, Սերժ Սարգսյանը չէր ասելու «Սաշի՛կ ջան, սիրո՛ւն չի» և հանրությանը հերթական «հեպի էնդ»–ով ավարտվող հեքիաթը չէր մատուցվելու գեբելսյան քարոզչամեքենայի կողմից։ Քանզի Սերժի Սարգսյանի համար երևույթներն ու մարդիկ անհանդուրժելի և անընդունելի են, երբ չեն ներկայացնում իր նեղ շրջապատը։ Մնացած դեպքերում «Սիրու՛ն չի»–ն իրականացվում է «Պայքարում ենք օլիգարխների դեմ» PR–ի անվան տակ «յուրայիններից» սեփականությունը խլելու հեռահար նպատակներով։
Դատելով ամենից՝ մարդկանց վրա կրակելն ու լկտի պահվածքն էլ է կամաց–կամաց մենաշնորհայնացման ենթարկվում։ Եթե նախկինում տասնյակ այդպիսի արտոնյալներ կային և հանրությունն արդարացիորեն դժգոհ էր այդ վիճակից, ապա այսօր միայն մարդկանց շատ նեղ շրջանակի է լկտիությունը թույլատրված, և ցինիզմն այնտեղ է հասել, որ նույն հանրությանն առաջարկում են ողջունել այդ փոփոխությունը։
Փաստորեն, քաղաքացիական հասարակությանն առաջարկվող «փոքրիկ հաղթանակների» մոդելը վերաբերում է միայն այն դեպքերին, երբ դա բխում է «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու ծրագրի ոգուց։ Մնացած տարբերակներում քաղաքացիականությունը Բաղրամյան 26–ից չի ողջունվում, որովհետև կարող է բերել քաղաքական փոփոխության։
Սերժ Սարգսյանի «բարեշրջումների» բուն իմաստն այն է, որ միայն ի՛ր շրջապատի մարդիկ պետք է դառնան գործատուներ և «քաղաքակիրթ» ձևով կեղեքեն հասարակությանը, այդ թվում՝ քաղաքացիական հասարակությանը, իսկ ցանկության դեպքում էլ՝ կրակեն մարդկանց վրա։ Մյուսների դեպքում դա անընդունելի և անհանդուրժելի է ՀՀԿ «նախաձեռնողական» ղեկավարի համար։
Եթե կա մարդ, ում դուր են գալիս այս տիպի փոփոխությունները, որոնք առաջարկում է քաղաքացիական հասարակության համար իբր ուշքը գնացող սերժսարգսյանական թիմը, ապա 2013թ. նա հանգիստ կարող է քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Այդուհանդերձ մի դրական բան կա Սաշիկի որդու հետ կապված պատմության մեջ։ Սա այն դեպքն է, երբ չկա չարիք, առանց բարիք։ Սաշիկի որդին իր պահվածքով օգնեց ոմանց աչքերը բացելուն և նախագահականից շրջանառության մեջ դրված «բարեփոխումներ վերևից»–ի մասին պատրանքներից հրաժարվելուն։ Սաշիկն այդպիսով ակամայից անցավ ժողովրդի կողմը և ականջների վրա «լապշա» կրող միամիտներին հասկացրեց, որ պետք չէ հավատալ Բաղրամյան 26–ից շրջանառության մեջ դրված հեքիաթներին, քանի որ ոչինչ չի փոխվել և չի փոխվելու։ Իսկ եթե փոխվելու է, ապա դեպի վատը։