Լրահոս

16.06.2009 15:44


Ս. Սաֆարյան. «Ընդդիմության դաշտում տակավին բաց է մնում հարցը, թե ի՞նչ փուլ ենք մենք թևակոխում»

Պատգամավոր Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ վերլուծաբանները և քաղաքական գործիչներն առավելապես կենտրոնացած են համագործակցության նոր բանաձև փնտրելու վերաբերյալ երեք քաղաքական ուժերին ուղղված՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կոչի շուրջը։

-Իրականում, խնդիրը ոչ միայն համագործակցության նոր բանաձև փնտրելն է, այլ պարզապես ընդդիմության դաշտում տակավին բաց է մնում հարցը, թե  ի՞նչ փուլ ենք մենք թևակոխում,- ասել է ԱԺ պատգամավորն ու շարունակել, թե Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հրապարակված 12 կետերը դժվար է անվանել նոր՝ երրորդ փուլ, քանի որ «որպես օրակարգի հարցեր՝ դրանք իրենց մեջ ներառում են 1-ին և 2-րդ փուլերի խնդիրները»։

Ս. Սաֆարյանի կարծիքով՝ ընդդիմադիր դաշտում այս պահին թիվ մեկ մարտահրավերը համագործակցության նոր բանաձևի փնտրտուքն է։

-ՀՅԴ-ԲՀԿ և «Ժառանգություն» համագործարցությունը միանգամայն իրատեսական, հնարավոր և անհրաժեշտ եմ համարում,-ասել է Ս. Սաֆարյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը