Լրահոս

16.06.2009 16:06


Սուրեն Մանուկյան. «Հայ–Սիրիական հարաբերությունները 2000թ.–ից սառել են»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 17-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանեն Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադը և տիկին Ասմա Ալ-Ասադը: Այս կապակցությամբ արևելագետ Սուրեն Մանուկյանը  «Նովոստի» մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ, չնայած հայ հասարակության մեջ Սիրիան ընկալվում է որպես դաշնակից, բայց վերջին տարիներին  հայ-սիրիական հարաբերությունները սառել են։

-90-ական թվականներից որոշակի պասիվություն կա  հայ-սիրիական հարաբերություններում։ Այն պայմանավորվածությունները, որ կնքվում են, ամբողջությամբ չեն կատարվում, կան խնդիրներ,-ասել է նա։

Արևելագետը պնդում է, որ խնդիրներից մեկը կարելի է համարել այն, որ թե՛ Հայաստանում, թե՛ Սիրիայում դեսպանների փոխարեն ներկայանում են ժամանակավոր հավատարմտարները։

-Դիվանագիտական պրակտիկայում դա մեկ աստիճան ցածր ներկայացուցչություն է։ Երկրորդ խնդիրը, որը բավական լուրջ է, տնտեսական կապերի բացակայությունն է։ Երրորդը վիզային ռեժիմն է, որը Հայաստանը մտցրեց  Սիրիայի պարագայում և, այնուամենայնիվ, վատթարացրեց Սիրիայի հետ հարաբերությունները։ Եվ մի խնդիր էլ կա. Սիրիայում վերջին տարիներին այքան էլ չեն խրախուսում ցողասպանույթան վերաբերյալ հիշատակի միջոցառումները,- ասել է Սուրեն Մանուկյանը։

Նա նաև ընդգծել է, որ վերջին տարիներին շատ են ջերմացել Սիրիա-Թուրքիա հարաբերությունները, որը բացասական է անդրադարձել հայ-սիրիական հարաբերությունների վրա։ Սուրեն մանուկյանը, սակայն, համոզված  է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի երկօրյա այցը  Հայստան կարող է զարկ տալ հարաբերությունների վերահաստատմանը։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը