Օրերս Երևանում մի շատ արտառոց միջադեպ է տեղի ունեցել։ Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող հայտնի օբյեկտներից մեկի տարածքում մարդիկ իրար են ծեծել և հրազեն օգտագործել։ Արդյունքում՝ մեկը վիրավորվել է ոտքից, իսկ մյուսը՝ գլխից։
Հիմա կասեք, թե ինչ արտառոց բան կա այդտեղ։ Երևանում առաջին անգամը չէ, որ մարդիկ իրար են ծեծում ու գործի դնում ատրճանակը, ինքնաձիգը կամ «Չերյոմուխան»։ Առաջին անգամը չէ, որ այդ զինատեսակներով մարդկանց վնասվածք են հասցնում և նույնիսկ սպանում։ Սերժ Սարգսյանը, օրինակ, այդ ճանապարհով նախագահ դարձավ։ Եվ ուրեմն ինչո՞ւ եմ ես արտառոց համարում այն միջադեպը, որը տեղի էր ունեցել «Բելաջիո» ռեստորանային համալիրի տարածքում։
Արտառոցը տվյալ դեպքում այն է, որ կռիվ անողները հայտնի մարդիկ են, կրակողը հայտնի է, վիրավորը հայտնի է, օբյեկտը հայտնի է, բայց «քաղաքացիականության» ջերմեռանդ պաշտպան մամուլը ծպտուն չի հանում այդ մասին, քաղաքացիական ակտիվիստ կոչվածներից ոմանք չեն պահանջում որևէ մեկի հրաժարականը, իսկ Սերժ Սարգսյանը չի գալիս դեպքի վայր ու չի արտասանում իր սիրած «Սիրո՛ւն չի» մոգական նախադասությունը։
Զարմանալի է, բայց «Բելաջիոյի» տարածքում չեն երևում նաև Մաշտոցի պուրակի հերոսամարտի վետերանները, ովքեր տեսախցիկների առաջ կենաց–մահու պայքար էին մղում «չար օլիգարխներին» պատկանող «բուծիկների» վրայից «բոլտ ու գայկաները» հանելու համար և ոստիկաններից քաշքշվում հանուն քաղաքացիականության։
Թվում է, թե ՀՀԿ ղեկավարի համար հարմար առիթ էր ստեղծվել «Բելաջիոյում» տեղի ունեցածով «բարի Սերժի» իմիջն ամրապնդելու համար, բայց այդպես չեղավ։ Այնինչ կարելի էր «մին լյավ» PR անել, սակայն բանն այն է, որ, ըստ տարածված տեղեկությունների, կրակողը Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկի որդու շրջապատից է եղել։ Իսկ դա, համաձայնե՛ք, շատ լուրջ պատճառ է, որպեսզի «քաղաքացիական» հասարակությունը չշեղվի իր ուղուց և զբաղվի բացառապես քարայծի խնդիրներով, «անկախ» մամուլը՝ բերանը ջուր հավաքի, իսկ Սերժ Սարգսյանն էլ ձևականությունների հետևից չընկնի ու փաստացի հայտարարի, թե «Սաշի՛կ ջան, սիրո՛ւն ա»։
Փորձագետները Սերժի լռությունը բացատրում են նրա զբաղվածությամբ։ Ինչպես հայտնի է, երբ Սաշիկի որդին կռիվ էր անում, այդ պահին «արևմտամետ» ՀՀ նախագահը մասնակցում էր ԵԺԿ համաժողովին ու քննարկում Հայաստան–ԵՄ ինտեգրման հարցերն ու Հայաստանի ժողովրդավարացման ուղիները։ Իսկ դրանք այն հարցերն են, որոնք շատ ավելի կարևոր են, քան «կակոյ նիբուձ» կրակոցի պատմության թեմայով PR անելը կամ անիմաստ պատժամիջոցներ կիրառելը։ ԵԺԿ–ական Սերժ Սարգսյանին հարիր չէ նման մանր հարցերին անդրադառնալը։ Ինչևէ։
Ի դեպ, «Բելաջիոյում» տեղի ունեցածն արտառոց է նաև այն պատճառով, որ ոստիկանությունը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է հանցագործության փաստը։ Իսկ դա նշանակում է, որ Վլադիմիր Գասպարյանի «չսիրած» սրիկաները բազմանում են նաև ոստիկանակա՛ն համակարգում։
Արտառոց պատմություն

Կարեն Հակոբջանյան