ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանն ավարտում է իր առաքելությունը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Րինա Պանդեյին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։
Բարձր գնահատելով Հայաստանում պաշտոնավարման տարիներին դեսպանի կատարած աշխատանքը, որն զգալիորեն նպաստել է երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը, ՀՀ վարչապետը նշել է, որ հայ-հնդկական հարաբերություններն ու բարեկամական կապերը պատմական խոր արմատներ և ավանդույթներ ունեն և որ դրանք պետք է ամրապնդվեն համագործակցության նոր ոլորտներ ընդգրկելու միջոցով։
Տիկին Րինա Պանդեյը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու ընթացքում ցուցաբերած աջակցության համար։
Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հաջողություններ է մաղթել տիկին Րինա Պանդեյին՝ նրա հետագա գործունեության մեջ։