Թաթուլ Մանասերյանի կարծիքով` ռուսական վարկն արտոնյալ չէ
-Վարկային ռեսուրսների հարցում շատ եմ կարևորում, մինչ վարկային ռեսուրսներ ստանալը կամ անգամ դրանք հայցելը, ունենալ հստակ պատկերացում, թե ո՞ր ուղղություններով են ծախսվելու այդ ռեսուրսները, ին՞չ արդյունք ենք ակնկալում դրանից, և արդյոք տոկոսները, որոնք մենք պետք է վճարենք, չե՞ն գերակշռում կամ հակակշռում այն պարտավորությունները, որ մենք պետք է կատարենք,- «Փաստարկ» ակումբում նման կարծիք է հայտնել ԱԺ նախագահի խորհրդական, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։
Ռուսական վարկի մասին խոսելիս նա նշել է, որ թեև ի սկզբանե այն անվանվում էր արտոնյալ վարկ, սակայն այսօր Կառավարությունն ինքը նման բնութագրում չի տալիս.
-Վարկային համաձայնագրում մենք պետք է մուծենք «Լիբոր»+3 տոկոսադրույքը, որն առաջին հայացքից նորմալ է։ Սակայն այստեղ մի շատ կարևոր նրբություն կա, որը, հավանաբար, վրիպել է ոմանց աչքից։ Եթե «Լիբորը»՝ Լոնդոնի միջբանկային տոկոսադրույքը, այսօր չի հասնում 2%-ի, ապա տնտեսության աշխուժացման շրջանում «Լիբոր» տոկոսադրույքը 7%-ի շրջանակներում էր։ Մենք վարկը վերցրել ենք 15 տարի ժամկետով, և ես չեմ ուզում կարծել, թե ճգնաժամը տևելու է 15 տարի, Լիբորն էլ մնալու է 2%-ից ցածր։
Նրա կարծիքով՝ վերոնշյալից կարելի է հետևություններ անել, թե ինչ պետք է վճարի Հայաստանը, դրան գումարած այն, ինչ իրենցից պետք է ավելացնեն առևտրային բանկերը, գումարած այն, որ համաձայնագրում նշված է, թե ուշացման դեպքում պետք է վճարվի «Լիբոր» +7՝ «Լիբոր»+3-ի փոխարեն։
-Վարկային ռեսուրսները շատ կարևոր են, բայց մենք պետք է հստակ իմանանք դրա արդյունավետ օգտագործման եղանակները։ Լուծումը հետևյալն է. պետք է Ռուսաստանից ստացված վարկային ռեսուրսների համաձայնագրում նշվեր այսօր ամրագրված «Լիբորի» չափը։