Ծառուկյանի և Սարգսյանի ռազմավարական ու մարտավարական տարբերությունները
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջերս հայտարարել էր, որ նախագահական ընտրությունների վերաբերյալ իր որոշումն ինքն արդեն կայացրել է։ Ակնհայտ է, որ այդ որոշումը լինելու է նախագահի թեկնածու առաջադրվելը։
Որքան էլ իշխանամետ լրատվամիջոցները տարբեր տիպի «մուտիլովկաներ» տարածեն այն մասին, թե իբր Ծառուկյանը սատարելու է Սերժ Սարգսյանին, միևնույն է՝ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի։ Առաջիկա օրերին Բաղրամյան 26–ի տակ աշխատող քարոզիչները հերթական անգամ անհարմար դրության մեջ կհայտնվեն, բայց դա իրենց խնդիրն է։ Հանրությանը լրիվ այլ հարցեր են հետաքրքրում։
Իշխանության մուտքը ներսի կողմից է
Հայաստանում ձևավորված քաղաքական համակարգն այնպիսին է, որ «իշխանափոխություն դրսից» մոդելը երբեք չի աշխատել։ Մենք ունեցել ենք տարատեսակ ընդդիմադիր ուժեր ու գործիչներ, ովքեր արմատական հռետորաբանություն կիրառելով՝ փորձել են հասարակական ալիք բարձրացնել, սակայն իշխանափոխության հարցում նրանք չեն հաջողել։
Ե՛վ Լևոն Տեր–Պետրոսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանն իրենց նախագահության շրջանում շահագրգռված են եղել մեղմել հանրային լարվածությունը, իսկ ընդդիմադիրները՝ հակառակը։
Ընդդիմաության արմատական հռետորաբանությունը, անշու՛շտ, նպաստել է բողոքական ընտրազանգվածի ակտիվացմանը, բայց մյուս կողմից դա բերել է իշխանական ու մերձիշխանական ուժերի համախմբմանը. վախը կարգապահություն է մտցրել իշխանական բուրգում։
Ֆինանսական, վարչական, ուժային, կրիմինալ ու տեղեկատվական ռեսուրսներն իր ձեռքում կենտրոնացրած իշխանությանը մշտապես հաջողվել է վերարտադրվել։ Եթե իշխանության առաջին դեմքերի փոփոխություններ եղել են, ապա միայն պալատական հեղաշրջման կամ իշխանության փոխանցման ձևով։
Միայն 1991թ. նախագահական ընտրությունների արդյունքները չեն համարվել ոչ լեգիտիմ։ Դրանից հետո մշտապես ունեցել ենք մեծ կամ փոքր մասշտաբի լարվածություն և ընտրությունների արդյունքների հետ կապված հանրային անվստահություն։
Ելնելով առկա փորձից՝ կարող ենք պնդել, որ իշխանափոխության հնարավոր է հասնել այն դեպքում, երբ կան լուրջ ճաքեր իշխանական բուրգում, կիսաքանդ վիճակում է ընտրակեղծիքների մեքենան, տրոհված է վարչական ռեսուրսը, և իշխանության ունեցած ֆինանսական ռեսուրսին համարժեք ռեսուրս կա հակաիշխանական ճամբարում։ Այժմ իշխանությունները շատ լավ հասկանում են, որ նման բան կարող է տեղի ունենալ ԲՀԿ առաջնորդի առաջադրման դեպքում, և դա է պատճառը, որ ամեն ինչ արեցին Ծառուկյանի թեկնածությունը կանխելու և ԲՀԿ–ին ՕԵԿ–ացնելու համար, սակայն չկարողացան։
Եվ այսպես, Գագիկ Ծառուկյանի առաջադրումը փոխելու է մինչև այժմ արձանագրված «դեժավյու» վիճակը, քանզի նա արմատական ընդդիմություն չէ և չի կիրառում արմատական հռետորաբանություն, սակայն միևնույն ժամանակ հայտ է ներկայացնում իրավիճակի փոփոխության, ինչն ուզում են նաև իշխանական բուրգը ներկայացնող տարբեր շրջանակները։ Ասել է թե՝ գալիք նախագահական ընտրություններում իշխանության մուտքի դուռը ներսից ահագին բաց է լինելու, քանզի այնտեղ բազմաթիվ «տրոյական ձիեր» կան։
Ծառուկյանն իր պահվածքով հայտ է ներկայացնում ոչ միայն բողոքական ընտրազանգվածը համախմբելու, այլ նաև իշխանական հատվածից լուրջ ձայներ վերցնելու։ Իսկ եթե ԲՀԿ–ին, ՀԱԿ–ին ու ՀՅԴ–ին հաջողվի միասնաբար հանդես գալ, ապա Սերժ Սարգսյանը լուրջ խնդիրների առջև կկանգնի։
Նախընտրական ռազմավարություն և մարտավարություն
Գագիկ Ծառուկյանն այն ֆիգուրն է, ում առաջադրումը կբերի այն բանին, որ առաջին անգամ Հայաստանում իշխանության թեկնածուն նախագահական ընտրություններին ստիպված կլինի մասնակցել տրոհված ռեսուրսներով և կամուկացի մեջ հայտնված պետական ապարատի առկայությամբ։
Ավելորդ չէ նշելը, որ Գագիկ Ծառուկյանի տնօրինած ֆինանսակազմակերպչական ռեսուրսներն առնվազն չեն զիջում Սերժ Սարգսյանի ունեցածին։ Ընդ որում՝ Ծառուկյանի փողերի աղբյուրը հայտնի է, ինչը չես ասի Սերժ Սարգսյանի ու նրա թիմակիցների ունեցածի մասին, քանզի վերջիններս մշտապես եղել են պետական պաշտոններում և չեն կարող հիմնավորել, թե որտեղից իրենց այդքան միջոցներ։
Ռազմավարական տեսանկյունից Ծառուկյանի նպատակները հայտնի են՝ ընտրությունների միջոցով հաղթել, քաղաքական ու հասարակական լայն համախմբման միջոցով ձևավորել իշխանություն, իրականացնել Սահմանադրության, մի շարք հիմնարար օրենքների և բիզնես միջավայրի փոփոխություններ, անցնել խորհրդարանական կառավարման համակարգի և նախագահի պաշտոնը լքել առավելագույնը 4 տարուց։
Հստակ է նաև Սերժ Սարգսյանի ռազմավարությունը. մնալ նախագահի աթոռին, իշխանական լծակներն օգտագործելով՝ ամայացնել քաղաքական դաշտն ու երկրի ողջ տնտեսությունը կենտրոնացնել Բաղրամյան 26–ում, ինչը հնարավորություն կտա միահեծան համակարգ ձևավորելու և հավերժ իշխելու։
Թե ում ռազմավարությունն է Հայաստանի շահերից բխում, լրացուցիչ բացատրության կարիք չունի։
Ինչ վերաբերում է հիմնական մրցակիցների մարտավարությանը, ապա ակնհայտ է, որ ԳագիկԾառուկյանն ընտրել է պոզիտիվ կոդերով հանդես գալու տարբերակը և շահագրգռված չէ իրավիճակի լարվածության մեջ, ինչը հնարավորություն կտա ավելի լայն զանգվածների համախմբել։ Ուշագրավ է, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ լարվածության աճի մեջ շահագրգռված է իշխանությունը, ինչը Սերժ Սարգսյանի թիմի մոտ ասելիքի բացակայության վկայություն է։
Եթե իշխանությունը, ի հակակշիռ ծառուկյանական մարտավարության, ընտրի կեղտոտ քաղտեխնոլոգիաներ կիրառելու մարտավարությունը և նպաստի լարվածության աճին, ապա այն հակառակ էֆեկտը կտա և կվնասի հենց Սերժ Սարգսյանին, քանզի «կոմպրոմատների պատերազմի» դեպքում շրջանառության մեջ կհայտնվեն ՀՀԿ ղեկավարի կենսագրությանը վերաբերող այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են անգամ գործող նախագահի իմպիչմենտի գործընթացի սկսման պատճառ դառնալ։ Օրինակ՝ հանրությանը տեղյակ կպահվի, թե ինչով է իրականում զբաղվել Սերժ Սարգսյանը Ղարաբաղյան պատերազմի տարիներին, ինչո՞ւ է նա 1993թ. լքել ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև Հայաստանը, և այլն, և այլն, և այլն։
Կարծում ենք, որ որևէ մեկի շահերից չի բխում «սև» PR–ի կիրառումը։ Հայաստանում պետք է վերջապես ներդնել առանց ցնցումների փոփոխության հասնելու մշակույթը։
Սերժ Սարգսյանը կարող է մնալ պատմության մեջ, եթե ակամա ժողովրդավարության կրող դառնա այնպես, ինչպես Սահակաշվիլին։ Միխոյի պես ներքին բարեփոխումներ Սարգսյանը այս հինգ տարիների ընթացքում չկարողացավ անել, և մնում է միայն Վրաստանի նախագահի պես հեռանալու պատվաբեր ճանապարհը։ Այդպես լավ կլինի և՛ հայ ժողովրդի, և՛ Ս. Սարգսյանի համար։

Ինչ վերաբերում է հիմնական մրցակիցների մարտավարությանը, ապա ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանն ընտրել է պոզիտիվ կոդերով հանդես գալու տարբերակը և շահագրգռված չէ իրավիճակի լարվածության մեջ, ինչը հնարավորություն կտա ավելի լայն զանգվածների համախմբել։ Ուշագրավ է, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ լարվածության աճի մեջ շահագրգռված է իշխանությունը, ինչը Սերժ Սարգսյանի թիմի մոտ ասելիքի բացակայության վկայություն է։
Եթե իշխանությունը, ի հակակշիռ ծառուկյանական մարտավարության, ընտրի կեղտոտ քաղտեխնոլոգիաներ կիրառելու մարտավարությունը և նպաստի լարվածության աճին, ապա այն հակառակ էֆեկտը կտա և կվնասի հենց Սերժ Սարգսյանին, քանզի «կոմպրոմատների պատերազմի» դեպքում շրջանառության մեջ կհայտնվեն ՀՀԿ ղեկավարի կենսագրությանը վերաբերող այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են անգամ գործող նախագահի իմպիչմենտի գործընթացի սկսման պատճառ դառնալ։ Օրինակ՝ հանրությանը տեղյակ կպահվի, թե ինչով է իրականում զբաղվել Սերժ Սարգսյանը Ղարաբաղյան պատերազմի տարիներին, ինչո՞ւ է նա 1993թ. լքել ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև Հայաստանը, և այլն, և այլն, և այլն։
Կարծում ենք, որ որևէ մեկի շահերից չի բխում «սև» PR–ի կիրառումը։ Հայաստանում պետք է վերջապես ներդնել առանց ցնցումների փոփոխության հասնելու մշակույթը։
Սերժ Սարգսյանը կարող է մնալ պատմության մեջ, եթե ակամա ժողովրդավարության կրող դառնա այնպես, ինչպես Սահակաշվիլին։ Միխոյի պես ներքին բարեփոխումներ Սարգսյանը այս հինգ տարիների ընթացքում չկարողացավ անել, և մնում է միայն Վրաստանի նախագահի պես հեռանալու պատվաբեր ճանապարհը։ Այդպես լավ կլինի և՛ հայ ժողովրդի, և՛ Ս. Սարգսյանի համար։
Կարեն Հակոբջանյան