Լյուդմիլա Սարգսյան. «Ստեփան Սաֆարյանը, ուրեմն, դեռ լիովին չի ընկալել պլատֆորմը»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը, անդրադարնալով ՀԱԿ 12 կետից բաղկացած պլատֆորմին, ասել է, թե այն չունի բավականաչափ նախադրյալներ, որպեսզի թույլ տա շարունակել քաղաքական պայքարը։
«7օր»-ի հետ զրույցում «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն ասել է, թե չի կարծում, որ Ստեփան Սաֆարյանը կարող էր նման բան ասել։
-Ես դեռ ծանոթ չեմ նրա արտահայտած այդ մտքին։ Ամեն դեպքում, ես կարծում եմ , որ Ստեփան Սաֆարյանը չէր կարող ասել, թե այդ պլատֆորմով հնարավոր չէ առաջ շարժվել։ Իսկ եթե ասել է, ուրեմն դեռ լիովին չի ընկալել պլատֆորմը և ժամանակի ընթացքում կհասկանա, որ այդ պլատֆորմն այն պլատֆորմն է, որով ընդդիմությունը շարժվելու է առաջ և հասնելու է հաղթական ավարտին,-ասել է նա։