Մեկնաբանություն

06.12.2012 10:20


Գագիկ Ծառուկյանի կետային հարվածը Սերժ Սարգսյանի PR–ին (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանի կետային հարվածը Սերժ Սարգսյանի PR–ին (տեսանյութ)

Արտաքին ու ներքին քաղաքական ուղղություններում ձախողված Սերժ Սարգսյանը, նախագահական ընտրություններին ընդառաջ, որոշել է կոռուպցիայի դեմ պայքարի ելած մարտիկի իմիջի մեջ մտնել։ Նրան, փաստորեն, այլ բան չի մնում, քան ձերբակալությունների հաշվետվությամբ հանդես գալը, քանզի հայ–թուրքականը չի ստացվել, Դիլիջանը միջազգային ֆինանսական կենտրոն սարքելը չի ստացվել, երկնիշ տնտեսական անկումից խուսափելը չի ստացվել, աղքատության աճի դեմն առնելը չի ստացվել, արտագաղթը կանխելը չի ստացվել է, գնաճը զսպելը չի ստացվել։ Մի խոսքով ոչ մի բան չի ստացվել ու դրա համար էլ ուզում են կոռուպցիա–կոռուպցիա խաղալ։

Մոտ մեկ ամիս առաջ Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախագահը խոսում էր «ատկատներից», սարքովի «տենդերներից» և այլ բացասական բաներից։

«Կոռուպցիայի դեմ պայքարում գլխից պետք է բռնել, մեծերին»,– իրավապահներին կոչ արեց Սերժ Սարգսյանը։

Հակակոռուպցիոն խորհրդակցությունների շարքի արդյունքը եղավ այն, որ իշխանությունը սկսեց ԲՀԿ–ական նախկին նախարարների դեմ արշավի նախապատրաստական աշխատանքները, դե իսկ փողերի լվացման մասով էլ պարզվեց, որ Վարդան Օսկանյանին է պետք պատասխանատվության ենթարկել։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանը, կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ, սկսեց իր քաղաքական խնդիրները լուծել՝ հաճելին (PR–ը) համատեղելով օգտակարի (հակառակորդներին հետապնդելը) հետ։

Եվ ահա Գագիկ Ծառուկյանը, ով այս օրերին գտնվում է Բրյուսելում և հանդիպումներ ունենում եվրոպական կառույցները ներկայացնող դեմքերի հետ, ամբողջական գնահատական է տվել Սերժ Սարգսյանի հակակոռուպցիոն պայքարին։

«Անհնար է  երկրում  պայքարել կոռուպցիայի դեմ, եթե  հիմնական  կոռումպացված  անձինք են այդ  պայքարը    ղեկավարում»,– Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԲՀԿ առաջնորդը։

Ծառուկյանի այդ կոշտ գնահատականն ուշագրավ է տեղի ու ժամանակի առումով։ Դա արվում է Բրյուսելում և նախագահական ընտրությունների նախաշեմին։ Այդպիսով նախագահական արշավի պատրաստվող Ծառուկյանը կետային հարված է հասցնում Սարգսյանի PR–ին՝ հայտարարելով, որ «գլխից բռնելու» կոչ անողներն իրենք են կոռուպցիայի մեջ թաթախված։

Նախընտրական արշավի մեկնարկը տրված է։

Կորյուն Մանուկյան

 

Այս խորագրի վերջին նյութերը