Լրահոս

16.06.2009 18:06


Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպանին

Ս.թ. հունիսի 16-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Անդրեա Յոանա-Մարիա Վիկտորինին՝ Երևանում դիվանագիտական առաքելության ավարտի  կապակցությամբ:

            Շնորհակալություն հայտնելով դեսպանին իր առաքելության ընթացքում հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների զարգացումը խթանելուն ուղղված գործունեության համար՝ նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթեց դեսպան Վիկտորինին հետագա գործունեության մեջ:

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց Գերմանիայի հետ բազմաբովանդակ համագործակցության հետագա խորացումն ու ամրապնդումը, ընդգծելով, որ Գերմանիան Հայաստանում ամենակարևոր ներդրողներից մեկն է,  շեշտեց նաև, որ Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի կառավարության կողմից երկրի զարգացմանն ուղղված տեխնիկական և ֆինանսական ծրագրերը:

            Դեսպանն իր հերթին նշեց, որ ջերմ զգացմունքներով է հեռանում Հայաստանից և շնորհակալություն հայտնեց իր առաքելության ընթացքում ԱԳՆ ցուցաբերած աջակցության համար:

Այս խորագրի վերջին նյութերը