Լրահոս

16.06.2009 18:28


Մայրը վաճառել է երեխային 1000 ԱՄՆ դոլարով

Հունիսի 15-ին, ժամը 17.30-ին երեխա վաճառելու կասկածանքով ոստիկանության Գուգարքի բաժին բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Նարինե Ջ.-ն: Պարզվել է, որ Նարինե Ջ.-ն դեռևս հղիության ընթացքում նախնական համաձայնության է եկել Աշիկ Հ.-ի հետ՝ ծննդաբերելուց հետո 1.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով վաճառել իր նորածին երեխային:
Ս/թ մարտի 3-ին ծննդաբերելուց հետո Նարինե Ջ.-ն մարտի 8-ին իր նորածին դստերը՝ Անուշ Ջ.-ին հանձնել է Վանաձոր քաղաքի մանկատուն, ինչի դիմաց Աշիկ Հ.-ից մինչ օրս մաս-մաս ստացել է ընդհանուր առմամբ շուրջ 200.000 դրամ, իսկ պայմանավորված գումարի մյուս մասը Աշիկ Հ.-ն պարտավորվել է վճարել երեխային երրորդ անձանց կողմից որդեգրելուց հետո:
Ձեռնարկվում են միջոցառումներ Աշիկ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

 

Այս խորագրի վերջին նյութերը