Ցավալի է, բայց փաստ. Սերժ Սարգսյանի անձնական շահերը խոր հակադրության մեջ են Հայաստանի ու ՀՀ քաղաքացու շահերի հետ և ներդաշնակ են թուրք–ադրբեջանական զույգի շահերին։
Նա ուզում էր նախագահ դառնալ և հասավ իր ուզածին միայն 10 զոհի գնով։ ՀՀԿ ղեկավարն ուզում է ամբողջ տնտեսությունն իր ձեռքում հավաքել, և արդյունքում ստանում ենք աղքատության կտրուկ աճ, ներդրումների կտրուկ նվազեցում և մոտ 200 հազ. արտագաղթող վերջին չորս տարում։
Էլի շատ օրինակներ կարելի է բերել, որից պարզորոշ կերևա, որ Սերժ Սարգսյանի և հայաստանցիների ճնշող մեծամասնության շահերը չեն համընկնում։ Սա ողբերգություն է և՛ իր, և՛ հայ ժողովրդի համար։
Կրկնակի ցավ է պատճառում այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանի անձնական շահերի սպասարկման վեկտորներն անցնում են Թուրքիայով ու Ադրբեջանով։ Այն, ինչ ձեռնտու է լինում Սերժ Սարգսյանին, ձեռնտու է լինում նաև Թուրքիային ու Ադրբեջանին և վնասում է ՀՀ շահերին։
Մենք չենք ասում, որ սովետական տարիներին Սարգսյանին Ղարաբաղում գիտեին «Նարիմանով» մականունով, ու դա է նրա ադրբեջանամետության կամ թուրքամետության պատճառը։ Մենք չենք ասում, որ նա թուրքական հատուկ ծառայությունների հետ կապ ուներ քրդերի պահով, ու դա է նրա ադրբեջանամետության կամ թուրքամետության պատճառը։ Մենք համոզված ենք, որ նա ուզում է լավ բան անել Հայաստանի համար, բայց ամեն անգամ նույն բանն է ստացվում, ու ստացվում է թուրք–ադրբեջանական զույգի օգտին։
Սարգսյանը հաստատ կուզենա, որ Հայաստանը զարգանա, իսկ ինքն էլ հավերժ իշխի ու իր ընտանիքի անդամների հետ օգտվի այդ զարգացումից։ Բան չունենք ասելու, մարդն ինչ–որ երազանքներ ունի և ուզում է կյանքի կոչել իր երազանքները, բայց թարսի պես այդ երազանքների իրականացման ճանապարհին իրականացվում են նաև Թուրքիայի ու Ադրբեջանի երազանքները։
Թուրքիան, օրինակ, ուզում էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կանգնեցնել։ Եվ կանգնեցրեց։ Դա հնարավոր դարձավ Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային» դիվանագիտության շնորհիվ։
Ադրբեջանն էլ իր հերթին ուզում էր Թուրքիային դարձնել Ղարաբաղի հարցում ակտիվ խաղացող։ Եվ դարձրեց։ Դա նույնպես «ֆուտբոլի» հետևանքներն էր. Սերժ Սարգսյանը Գյուլին տեսնելիս այնքան էր ուրախացել, որ խնդրել էր նրա օժանդակությունը Ղարաբաղի հարցում։ Թուրքիան էլ մինչև հիմա օժանդակում է։
Ինքնին հասկանալի է, որ Հայաստանի ու Հայաստանի նախագահի սուր պայքարն ինչ–որ հանգուցալուծման պետք է հանգի։ Գալիք նախագահական ընտրությունները ցույց կտան, թե ինչով կավարտվի այս անբնական հակամարտությունը։
Սերժ Սարգսյանն ընդդեմ Հայաստանի. ո՞վ կհաղթի

Կարեն Հակոբջանյան