ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագիտական աշխատախումբն այսօր Գյումրիում էր՝ քննարկելու կաթնարտադրությամբ զբաղվող փոքր ու միջին ձեռնարկությունների առաջ ծառացած խնդիրներն ու դժվարությունները և թե ինչպե՞ս աշխատել ու արտադրել էժան, որակյալ ու միևնույն ժամանակ մրցունակ սննդամթերք:
Քննարկման ընթացքում ՀՀ գյուղնախարարության ագրովերամշակման և սննդամթերքի անվտանգության վարչության պետ Գևորգ Ղազարյանը նշեց, որ պետությունը ֆերմերային տնտեսությունների վիճակը թեթևացնելու ուղղությամբ քայլեր է կատարում:
«Կան վարկային ծրագրեր, որտեղ նպատակային վարկեր են տրամադրվում՝ բիզնես վարկերից ցածր տոկոսադրույքներով»,- ասել է Գ. Ղազարյանը: Լրագրողների այն հարցին, թե Շիրակի մարզից ո՞ր ձեռնարկություններն են վարկավորել, նախարարության պատասխանատուն դժվարացավ պատասխանել. «Ճիշտն ասած, չեմ ուսումնասիրել։ Թող դիմեն՝ բոլորին էլ կֆինանսավորենք, մեր դռները բաց են»,- ասել է գյուղնախարարության ներկայացուցիչը:
Սակայն Շիրակի մարզի կաթնարտադրությամբ զբաղվող փոքր ու միջին ձեռնարկությունների ներկայացուցիչները նշում են, որ մինչև այսօր իրենք կառավարությունից որևէ օժանդակություն չեն ստացել, ավելին, հարկային քաղաքականության պատճառով իրենք ծանր վիճակում են հայտնվում:
Ջարփիի ֆերմերային միության պատասխանատու Արա Գևորգյանը նշել է. «Պետության օժանդակությունը օդ ու ջրի պես անհրաժեշտ է: Բայց կառավարության գործողությունները խոստումներից այն կողմ չեն անցնում: Հատկապես ճգնաժամի պայմաններում Շիրակի մարզի տնտեսություններն առանց օժանդակության գոյատևել չեն կարող: Իսկ իրենք ո՛չ հարկերն են թեթևացնում, և ո՛չ էլ վարկավորում կա: Մի կողմից պարտք ենք մնում գյուղացիներին կաթի դիմաց, մյուս կողմից հարկայինն է խեղդում»:
Շիրակի ֆերմերները դժգոհում են կառավարությունից

Դերենիկ Մալխասյան
Գյումրի