Գագիկ Ծառուկյանը լուրջ մտահոգությունների պատճառ է դարձել Բաղրամյան 26–ի համար։ Գալիք նախագահական ընտրությունների մասով ԲՀԿ առաջնորդը դեռ իր որոշումը չի հրապարակել, բայց արդեն վայնասուն է բարձրացել։
Որքան էլ տարատեսակ շարմազանովներն ու «անկախները» պնդեն, թե իրենց թեկնածուն մրցակցությունից դուրս է, դա այդպես չէ։ Բա եթե Ծառուկյանը թույլ մրցակից է Սարգսյանի համար, ապա ինչո՞ւ եք ամբողջ պետական ռեսուրսներն օգտագործում նրա դեմ, ինչո՞ւ եք եվրոպական գրասենյակներն ընկել ու անամոթաբար խնդրում չհանդիպել ԲՀԿ–ական պատվիրակության հետ և երբ անհաջողության եք մատնվում, սկսում եք ձեր իսկ «մարդու»՝Ավետ Ադոնցի դեմ «դանոսչիկություն» անել, ինչո՞ւ եք տիեզերական մասշտաբների ոռնոց բարձրացրել Ծառուկյանի բրյուսելյան այցի կապակցությամբ, ինչո՞ւ եք ահելի ու ջահելի հանել «տռաս», ինչո՞ւ եք կլիմաքսի մեջ հայտնված տիկնոջ թերթն այդ ձևով բռնաբարում, ինչո՞ւ եք բոլոր «դհոլներին» բացահայտում ժամանակից շուտ։ Այս «ինչու»–ների շարքը երկար կարելի է շարունակել, բայց իմաստ չունի։ Ամեն ինչ շատ պարզ երևում է։
Սերժն այնքան է իրար խառնվել, որ որոշել է դրսից «տղա» բերել։ Այդ «տղան» տխրահռչակ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունն է, որի անդամն է ՀՀԿ–ն։
Բաղրամյան 26–ի տակ կքած թերթերից մեկը «սենսացիոն» լուր էր հրապարակել այն մասին, թե ինչպես են ԵԺԿ–ում վատ արտահայտվել ԲՀԿ–ի ու Ծառուկյանի մասին։ Դրանով «Միշիկ–Press»–ի մաս կազմող այդ թերթը փորձել էր սևացնել ԲՀԿ խորհրդարանական պատվիրակության բրյուսելյան այցը։
Այն, որ Սերժ Սարգսյանը պետք է հակաքարոզչություն վարի ԲՀԿ–ի դեմ, հասկանալի է, բայց երբ նա դիմում է ԵԺԿ–ի օգնությանը, դա արդեն մտորելու տեղիք է տալիս։
Ինչպես հայտնի է, ԵԺԿ–ի փոխնախագահը Հունգարիայի վարչապետ Օրբանն էր, այն Օրբանը, ով հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին հանձնեց Ադրբեջանին։ Ահա այդ տիպի մարդկանց է իր տանիքի տակ հավաքում «մարած աբլիգացիաների» հավաքատեղիի վերածված ԵԺԿ–ն, որ, ի դեպ, ծպտուն չհանեց և որևէ կերպ չդատապարտեց իր անդամ Հունգարիայի վարչապետի էժանագին քայլը։
Հիմա եթե Սերժ Սարգսյանի ու նրա խոսափողներից մեկը հանդիսացող «դեղձի ծառի» վրա մնացած թերթի համար ԵԺԿ կարծիքն այդքան հեղինակավոր է, և ԵԺԿ–ով են ուզում կռիվ տալ ԲՀԿ–ի դեմ, ապա դա իրենց գործն է։
Մեզ այդ դեպքում մնում է արձանագրել, որ Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը նպաստած անդամ ունեցող այդ կառույցի և Սերժ Սարգսյանի շահերը համընկնում են։ Սաֆարովն էլ է գոհ ԵԺԿ–ից, Սարգսյանն էլ։ Եթե հիշենք նաև, որ ՀՀԿ ղեկավարի մականունը «Նարիմանով» է, ապա ԵԺԿ–ական «իդիլիան» ավարտուն տեսք կստանա։
Ուշագրավն այն է, որ մարտի 1–ի միջոցով նախագահ դարձած և դրսում լեգիտիմություն փնտրող Սերժ Սարգսյանի շահերը համընկնում են նաև Թուրքիայի շահերին։ Գյուլին պետք է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը խոչընդոտող և Ղարաբաղի հարցում Թուրքիայի ներգրավվածությանը նպաստող գործընթաց, իսկ Սարգսյանին թամաշա և 10 մարդու կյանքի գին արժեցած աթոռի պահպանում։ Այդ ամենին նպաստեց «ֆուտբոլային» դիվանագիտությունը։ Գյուլն ու Սարգսյանը ստացան իրենց ուզածը։
Եվ այսպես, Սերժ Սարգսյանն իր իշխանության պահպանության և երկարաձգման համար, կամա թե ակամա, մշտապես հայտնվում է թուրք–ադրբեջանական տանդեմի արանքում, կամ այլ կերպ ասած՝ Գյուլի ու Սաֆարովի արանքում։ Տեսնես ինչո՞ւ է այդպես։
Սերժ Սարգսյանը Գյուլի և Սաֆարովի արանքում
Գագիկ Ծառուկյանը լուրջ մտահոգությունների պատճառ է դարձել Բաղրամյան 26–ի համար։ Գալիք նախագահական ընտրությունների մասով ԲՀԿ առաջնորդը դեռ իր որոշումը չի հրապարակել, բայց արդեն վայնասուն է բարձրացել։
Որքան էլ տարատեսակ շարմազանովներն ու «անկախները» պնդեն, թե իրենց թեկնածուն մրցակցությունից դուրս է, դա այդպես չէ։ Բա եթե Ծառուկյանը թույլ մրցակից է Սարգսյանի համար, ապա ինչո՞ւ եք ամբողջ պետական ռեսուրսներն օգտագործում նրա դեմ, ինչո՞ւ եք եվրոպական գրասենյակներն ընկել ու անամոթաբար խնդրում չհանդիպել ԲՀԿ–ական պատվիրակության հետ և երբ անհաջողության եք մատնվում, սկսում եք ձեր իսկ «մարդու»՝ Ավետ Ադոնցի դեմ «դանոսչիկություն» անել, ինչո՞ւ եք տիեզերական մասշտաբների ոռնոց բարձրացրել Ծառուկյանի բրյուսելյան այցի կապակցությամբ, ինչո՞ւ եք ահելի ու ջահելի հանել «տռաս», ինչո՞ւ եք կլիմաքսի մեջ հայտնված տիկնոջ թերթն այդ ձևով բռնաբարում, ինչո՞ւ եք բոլոր «դհոլներին» բացահայտում ժամանակից շուտ։ Այս «ինչու»–ների շարքը երկար կարելի է շարունակել, բայց իմաստ չունի։ Ամեն ինչ շատ պարզ երևում է։
Սերժն այնքան է իրար խառնվել, որ որոշել է դրսից «տղա» բերել։ Այդ «տղան» տխրահռչակ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունն է, որի անդամն է ՀՀԿ–ն։
Բաղրամյան 26–ի տակ կքած թերթերից մեկը «սենսացիոն» լուր էր հրապարակել այն մասին, թե ինչպես են ԵԺԿ–ում վատ արտահայտվել ԲՀԿ–ի ու Ծառուկյանի մասին։ Դրանով «Միշիկ–Press»–ի մաս կազմող այդ թերթը փորձել էր սևացնել ԲՀԿ խորհրդարանական պատվիրակության բրյուսելյան այցը։
Այն, որ Սերժ Սարգսյանը պետք է հակաքարոզչություն վարի ԲՀԿ–ի դեմ, հասկանալի է, բայց երբ նա դիմում է ԵԺԿ–ի օգնությանը, դա արդեն մտորելու տեղիք է տալիս։
Ինչպես հայտնի է, ԵԺԿ–ի փոխնախագահը Հունգարիայի վարչապետ Օրբանն էր, այն Օրբանը, ով հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին հանձնեց Ադրբեջանին։ Ահա այդ տիպի մարդկանց է իր տանիքի տակ հավաքում «մարած աբլիգացիաների» հավաքատեղիի վերածված ԵԺԿ–ն, որ, ի դեպ, ծպտուն չհանեց և որևէ կերպ չդատապարտեց իր անդամ Հունգարիայի վարչապետի էժանագին քայլը։
Հիմա եթե Սերժ Սարգսյանի ու նրա խոսափողներից մեկը հանդիսացող «դեղձի ծառի» վրա մնացած թերթի համար ԵԺԿ կարծիքն այդքան հեղինակավոր է, և ԵԺԿ–ով են ուզում կռիվ տալ ԲՀԿ–ի դեմ, ապա դա իրենց գործն է։
Մեզ այդ դեպքում մնում է արձանագրել, որ Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը նպաստած անդամ ունեցող այդ կառույցի և Սերժ Սարգսյանի շահերը համընկնում են։ Սաֆարովն էլ է գոհ ԵԺԿ–ից, Սարգսյանն էլ։ Եթե հիշենք նաև, որ ՀՀԿ ղեկավարի մականունը «Նարիմանով» է, ապա ԵԺԿ–ական «իդիլիան» ավարտուն տեսք կստանա։
Ուշագրավն այն է, որ մարտի 1–ի միջոցով նախագահ դարձած և դրսում լեգիտիմություն փնտրող Սերժ Սարգսյանի շահերը համընկնում են նաև Թուրքիայի շահերին։ Գյուլին պետք է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը խոչընդոտող և Ղարաբաղի հարցում Թուրքիայի ներգրավվածությանը նպաստող գործընթաց, իսկ Սարգսյանին թամաշա և 10 մարդու կյանքի գին արժեցած աթոռի պահպանում։ Այդ ամենին նպաստեց «ֆուտբոլային» դիվանագիտությունը։ Գյուլն ու Սարգսյանը ստացան իրենց ուզածը։
Եվ այսպես, Սերժ Սարգսյանն իր իշխանության պահպանության և երկարաձգման համար, կամա թե ակամա, մշտապես հայտնվում է թուրք–ադրբեջանական տանդեմի արանքում, կամ այլ կերպ ասած՝ Գյուլի ու Սաֆարովի արանքում։ Տեսնես ինչո՞ւ է այդպես։
Կարեն Հակոբջանյան