Հայաստանը ստորագրել է ՏՐԱՍԵԿԱ Մուլտիմոդալ տրանսպորտի զարգացման մասին համաձայնագիրը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը՝ ՀՀ կառավարության անունից, Իսիկ-Կուլում (Ղրղզստան) հունիսի 15-16-ը կայացած ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի տարեկան նիստում ստորագրել է ՏՐԱՍԵԿԱ Մուլտիմոդալ տրանսպորտի զարգացման մասին համաձայնագիր: Համաձայնագիրը կարգավորում է տրանսպորտային կազմակերպությունների, մուլտիմոդալ տրանսպորտային օպերատորների, բեռնառաքողների, բեռը ստացողների, այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև հարաբերությունները, որոնք մուլտիլոդալ ծառայություններ իրականացնելիս հանդես են գալիս բեռի տիրոջ անունից, ինչպես նաև սահմանում է իրավունքներ, պարտականություններ և պատասխանատվություն՝ տրանսպորտային գործողությունների յուրաքանչյուր մասնակցի համար: Ի դեպ, մուլտիմոդալ տրանսպորտը դա առնվազն երկու տարբեր տրանսպորտային ձևերի մասնակցությամբ բեռնափոխադրումների իրականացումն է:
Նշենք, որ Ադրբեջանը այս համաձայանգիրը ստորագրել է վերապահումով:
Տեղեկացնենք, որ ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի մշտական քարտուղարության գլխավոր քարտուղար է ընտրվել Ղրղզստանի ներկայացուցիչը՝ Ղրղզստանի տրանսպորտի նախկին նախարար Ժանտորո Սատիբալդիևը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայություն