Լրահոս

16.06.2009 19:12


Վահան Շիրխանյանի տեսակետը «Ժառանգության» և «12 կետերի» մասին։

Վահան Շիրխանյանի տեսակետը «Ժառանգության» և «12 կետերի» մասին։

Անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանի այն հայտարարությանը, թե 12 կետից բաղկացած ՀԱԿ պլատֆորմը քաղաքական պայքարը շարունակելու բավականաչափ նախադրյալներ չունի՝ ՀԱԿ անդամ Վահան Շիրխանյանը «7օր»-ին ասել է.

-ՀԱԿ-ի տեղը կզբաղեցնի նա, ով ժողովրդին ասի այն, ինչը ժողովուրդը կընկալի՝ որպես սեփական տեսակետ և կգնա նրա հետևից։ Եթե «Ժառանգությունը» դա կարող է անել ու ժողովրդին տանել իր հետևից, թող տանի։ Խնդիրը հենց դա է՝ «Ժառանգությունն» ո՞ւնի այն ասելիքը, որը չի ասվել, ո՞ւնի այն ծրագիրը, որը չի համախմբել հասարակությանը և չի բարձրացրել ոտքի։ Ես կարծում եմ, որ նման ծրագիր դժվար թե այսօր որևէ մեկն ունի։ Որևէ մեկը, ոչ միայն «Ժառանգությունը»։

Վ. Շիրխանյանը նաև հավելել է, որ չէր ցանկանա 12 կետից բաղկացած ՀԱԿ պլատֆորմը համարել այդպիսի ծրագիր.

-12 կետերը բավականին ընգրկուն են։ Իհարկե, ես ունեմ իմ տեսակետը, որը միշտ չէ, որ համընկնում է դրանց հետ։ Ես չեմ կարծում, որ ոստիկանական հանձնաժողովներն ավելի մաքուր կաշխատեն, քան բազմակուսակցական։ Կամ, որպես Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Հայաստանում, ես կուզենայի, որ ընդդիմադիր պայքարի գործիչներն ավելի մեծ ուշադրություն դարձնեին սոցիալական և ազգային խնդիրների լուծմանը՝ կոնկրետ մեխանիզմներ առաջարկելով։

Վ. Շիրխանյանը, այդուհանդերձ, հավելել է, որ Կոնգրեսը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, կատարել է անհանրինը՝ 2 տարվա ընթացքում արթնացրել է քնած և անտարբեր ժողովրդին ու երիտասարդությանը, ինչը ուրիշ որևէ մեկը չէր կարող անել։

-ՀԱԿ-ն այսօր ընդդիմության դաշտի տերն է և իր տեսակետներով ժողովրդին տանում է առաջ։  

Այս խորագրի վերջին նյութերը